Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացի (1181/1182-1226). « ՍԵՐ, ՈՐ ԲԽՈՒՄ Է ՀՈՐԻՑ ԵՎ ՈՐԴՈՒՑ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացի (1181/1182-1226). « ՍԵՐ, ՈՐ ԲԽՈՒՄ Է ՀՈՐԻՑ ԵՎ ՈՐԴՈՒՑ »

Ո՜վ Սուրբ Հոգի,
Սեր, որ բխում է Հորից և Որդուց,
Շնորհի ու կյանքի անսպառելի Աղբյուր,
Քեզ եմ ցանկանում նվիրաբերել իմ անձը,
իմ անցյալը, իմ ներկան, իմ ապագան,
իմ ցանկությունները, իմ ընտրությունները, իմ որոշումները,
իմ մտածումները, իմ զգացմունքները,
այն ամենը, որ պատկանում է ինձ,
և այն ամենը, որով կազմված է իմ էությունը։
 
Բոլոր նրանք, որոնց հանդիպում եմ,
Բոլոր նրանք, որոնց մասին մտածում եմ,
Բոլոր նրանք, որոնց ճանաչում եմ,
Բոլոր նրանք, որոնց սիրում եմ,
և բոլոր նրանք և այն ամեն ինչը,
որոնց հետ իմ կյանքը շփման մեջ է լինելու ապագայում.
թող որ բոլորի և ամեն ինչի վրա տարածվի
բարերար Զորությունը Քո Լույսի, Քո Ջերմության,
Քո խաղաղության։
 
Դու Տեր ես և տալիս ես կյանք,
և առանց Քո Ուժի ոչինչ զերծ չէ հանցանքից։
 
Ո՜վ Հոգի Հավիտենական Սիրո,
ե՜կ իմ սրտի մեջ, նորոգի՜ր այն,
և այն միշտ ավելի նման դարձրու Մարիամի Սրտին,
որպեսզի ես կարողանամ դառնալ, այժմ և ընդմիշտ,
Տաճար և Տապանակ Քո Աստվածային ներկայության։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։