Եր. Էլենա Գուերրա (1835-1914). « ՏԵՎԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀՈԳՈՒ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

Եր. Էլենա Գուերրա (1835-1914). « ՏԵՎԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀՈԳՈՒ ՄԵՋ »

Ո՜վ Հիսուս, խնդրում եմ պարգևել ինձ վերստին ծնունդ, վերստին ծնվել ի վերուստ:
Խնդրում եմ նորոգել Մկրտությանս շնորհը և լիովին նորոգել էությունս Քո Հոգիով:
Թող որ Քո Հոգին իմ համար լինի մտքերիս ներշնչումը, կամքիս մղիչը, գորովներիս կենտրոնը, խոսքերիս առաջնորդը, հույսիս նեցուկը, գործերիս պատճառն ու նպատակը, սրտիս մտերիմը, կյանքիս ճանապարհորդակից ընկերը, մահվան մեջ սփոփանքս, իմ միակ գանձը հավիտյանս հավիտենից:
Թող որ իմ կյանքը տևական վերածնունդ և աճ լինի Հոգու մեջ:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։