ՇԱՐԱԿԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՇԱՐԱԿԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

ՇԱՐԱԿԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ
իր տոնական օրվա համար ( 29 Սեպտեմբեր )

 

Ո՜վ Հիսուս, Հոր փառքի փայլ և զորություն.
Ո՜վ Հիսուս, մեր սրտերի Կյանք.
Մենք գովաբանում ենք Քեզ
Հրեշտակների հետ միասին,
Որոնք շուրթերիդ հրամաններին ուշադիր՝
Իրենց թևերով խոնարհաբար քողարկվում են
Քո ներկայության:
 
Երկնային Իշխանների հազար բյուրավորներ
Կանգնած են Գահիդ շուրջբոլորը,
Մարտնչում են Անվանդ համար.
Իսկ Սուրբ Միքայելը, Փրկության Դրոշը պարզած,
Հաղթական վեր է խոյացնում Խաչի Սուրբ Նշանը:
 
Նա է, որ դժոխքի անդունդն է նետում
Հպարտ գլուխը վիշապի.
Եվ կայծակնահարում է, գլխավորի հետ միասին
Երկնքից վտարելով ապստամբներին բոլոր:
 
Անհաղթելի այս Իշխանին հետևենք
Ընդդեմ հպարտության գլխի,
Որպեսզի Անարատ ու Անմահ Գառը
Հավիտենական Փառքի պսակով պարգևատրի
Հաղթանակը հավատարիմ ժողովրդի:
 
Հորը և Որդուն, և Քեզ, ո՜վ Սուրբ Հոգի,
Ինչպես սկզբում էր, այնպես էլ այժմ և միշտ,
Թող հավիտյան նույն փառքը, նույն գովքը տրվի:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։