3.4. Թեսաղոնիկեցիներին ուղղված Առաջին Նամակը (Ք.հ. 49թ.). – Գրադարան – Mashtoz.org

3.4. Թեսաղոնիկեցիներին ուղղված Առաջին Նամակը (Ք.հ. 49թ.).

Հնագույն աղբյուրներից չորրորդը Պողոսի նամակներից մեկ ուրիշն է՝ Թեսաղոնիկեցիներին ուղղված Առաջին Նամակը։ Այդ նամակում հստակ կերպով խոսվում է Աստծո մասին, Ով «Հիսուսին հարություն տվեց մեռելներից». Հիսուսին, Ով անվանվում է նաև «Իր Որդին» (1Թղ 1, 10)։
Այս նամակն ա՛յլ բան չի անում, քան վերահաստատելը այն ամենի, ինչ պարունակված է նախապողոսյան աղբյուրի մեջ, որի մասին խոսեցինք ավելի շուտ, և որ թվագրվում է պատմված դեպքերից ընդամենը 2 տարի հետո։ Այդուհանդերձ, լավ է համենայն դեպս մեջբերել նաև այս երկրորդ նամակը՝ ամբողջացնելու համար ամենահին աղբյուրների խումբը։
Բառթ Դ. Էհռմանը հաստատել է, որ պողոսյան հատվածը «գրի է առնվել մոտավորապես Ք.հ. 49 թվականին»[1], հետևաբար՝ պատված իրադարձություններից ընդամենը 19 տարի անց։ Իր մեկ ա՛յլ աշխատության մեջ պնդում է, որ Թեսաղոնիկեցիներին ուղղված Նամակը կարելի է «համոզիչ կերպով տեղավորել մեր թվարկության 40-ական և 50-ական թվականների հին-քրիստոնեական շարժման ներսում, երբ Պողոսը ակտիվ էր որպես առաքյալ ու միսիոներ»[2]։ Այս թվագրումը հաստատվել է նաև իսպանացի աստվածաբան Խոսե Միգել Գարսիայի կողմից[3]։
Էհռմանը նաև հերքել է, համոզիչ փաստարկներով, այն փոքրամասնական տեսությունը, որի համաձայն՝ այդ տողերը Պողոս Առաքյալինը չեն, այլ՝ ավելացվել են ավելի ուշ. «Գտնում եմ, որ Պողոսն է գրել Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակի այդ պարբերությունը։ Վստահաբար իր ձեռքի գործն է, մինչև տասնվեցերորդ տողը»[4]։
[1] B.D. Ehrman, Did Jesus Exist?, Harper Collins Publishers 2012, p. 124.
[2] B.D. Ehrman, The New Testament: An Historical Introduction to the Early Christian Writings, Oxford University Press 2011, p. 288.
[3] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 396.
[4] B.D. Ehrman, Did Jesus Exist?, Harper Collins Publishers 2012, p. 125.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։