« ՍԱՂՄՈՍՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԽՈՍՔԵՐԸ ՎԵՐԱՐԹՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵԶՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍԱՂՄՈՍՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԽՈՍՔԵՐԸ ՎԵՐԱՐԹՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵԶՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ »

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՍԻԱՆՈՍ, Բանախոսություններ, X, 11, 5-6 (PL 49, 838B-839A; SC 54, pp. 92-93).
 
 
[...] Խորապես ներթափանցելով միևնույն զգացումների մեջ, որոնցով սաղմոսը շարադրվել է, կարծես դառնում ենք դրա հեղինակը, և նրա մտքին հետևելուց ավելի՝ հառաջընթաց քայլով կանխում ենք այն: Ըմբռնում ենք իմաստը՝ տառն ընթերցելուց առաջ:
Սրբազան խոսքերը վերարթնացնում են մեզնում փորձառությունը, հիշողությունները հարձակումների, որոնց դիմադրել ենք, և որոնց տակավին դիմադրում ենք ամեն օր, հետքերը ծուլությունների ու անհոգությունների, կամ ընդհակառակն՝ ջերմեռանդ պահերի, աստվածային բարության կողմից ստացած բարերարությունների և թշնամու կողմից նյութված նենգությունների, մոռացության պատճառած վնասների ու ավերածությունների, որը մշտապես կազմուպատրաստ սպասում է՝ խուժելու հոգուց ներս, մեր դյուրաբեկության [...] և մեր կուրության:
Այս բոլոր զգացումները գտնում ենք սաղմոսներում արտահայտված: Սաղմոսներն այն ջինջ հայելին են, որի մեջ [դիտելով] առավել խորը կերպով գիտակցում ենք այն, ինչ կատարվում է մեր հետ: Մեր իսկ փորձառությամբ ավելի զգայուն դառնալով, մեր համար խոսքն այլևս չի վերաբերվում սոսկ լսված բաների, այլ՝ ահա՛ հպվում ենք նրանց իրականությանը, դրանք զգում ու հասկանում ենք մինչև խորքը: Դրանք չեն մնում պարզապես հանձնված մեր հիշողությանը, մանավանդ թե՝ մենք դրանք ծնում ենք մեր սրտի խորքից, իբրև ներքին հայտնատեսություններ, որոնք մաս են կազմում մեր էությանը: Ընթերցումը լուսավորում է փորձառությունը:
Այս ճանապարհով մեր հոգին հասնում է աղոթքի մաքրությանը: [...] Հոգին անճառելի հեծեծանքներով մղվում է առ Աստված: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։