« ՈՂՈՐՄԻ՜Ր, ՎԱՐԴԱՊԵ՜Տ, ՔՈ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ... » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՂՈՐՄԻ՜Ր, ՎԱՐԴԱՊԵ՜Տ, ՔՈ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ... »

Սբ. Կղեմես Ալեքսանդրացի (150 - մոտ 215). « Մանկավարժը ».

 

[...] Ողորմի՜ր, Վարդապե՜տ, Քո փոքրիկներին, [...]
ո՜վ Սանձդ ըմբոստ նժույգների,
ո՜վ Թևդ չմոլորվող թռչունների,
ո՜վ Դու նավերի Ղեկ ճշմարիտ,
ո՜վ Հովիվդ արքայական գառների՝
Քո պարզասիրտ զավակների,
միավորի՜ր նրանց կրկին,
գովաբանելու համար սրբորեն,
երգելու համար անկեղծորեն,
Քրիստոսին՝ մանուկների Առաջնորդին։
Առաջնո՜րդ եղիր, Հովի՜վ,
լավ ոչխարներին,
առաջնորդի՜ր, ո՜վ Սուրբդ,
անբիծ մանուկներիդ,
երգողներիս Աստված, ո՜վ Հիսուս Քրիստոս։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։