ԶԻՆՎՈՐԻ ԱՍՊԵՏԱԿԱՆ ԱՂՈԹՔ – Գրադարան – Mashtoz.org

ԶԻՆՎՈՐԻ ԱՍՊԵՏԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Տե՜ր Աստված Ամենակալ ու Ամենակարող, որ վերահաստատելու համար համամարդկային ընտանիքի միասնականությունը, բոլորին կոչ ես անում փոխադարձ սիրո՝ Միածին Որդուդ՝ Հիսուսի Անունով։
 
Չարի ուժերի դեմ պայքարի գործում Դու ընտրեցիր Սբ. Միքայել Հրեշտակապետին, Սբ. Գևորգ ու Սբ. Սարգիս Զորավարներին, Սբ. Վարդան Մամիկոնյանին ու Ղևոնդ Երեցին, և Քո մյուս բոլոր ասպետ զորավարներին, սիրո վկայություն տալու համար՝ հանդեպ պարտքի ու ինքնազոհության, Հավատքի, Հայրենիքի ու ֆիզիկապես տկարների պաշտպանության։ Մեզ՝ ասպետ զինվորներիս պարգևի՜ր նրանց առաքինություններին նմանվելու շնորհը։
 
Թող որ նրանց օրինակին հետևելով ՝ անվախ ու անվեհեր, ազնվական պանծանքով մենք միշտ ու ամենուր դավանենք մեր Հավատքը, և մեր երդմանը հավատարիմ ՝ մեր սիրտը դժվարություններից ու վախերից վեր բարձրացնելով, Դրոշի հովանու ներքո՝ մտքի ու սրտի խոնարհությամբ ծառայենք մեր Հայրենիքին։
 
Թող որ մեր վարքում պայծառորեն փայլեն ազնվությունը, եղբայրասիրությունը, վեհանձնությունը, ազնվականությունն ու պատիվը, որոնք այն անշփոթելի հատկություններն են, որ ժառանգել ենք Քրիստոսից ու մեր Պաշտպան Հերոս Սրբերից։
 
Շնորհի՜ր մեզ, ո՜վ Մարդասեր, որ այս գաղափարականների հանդեպ հավատարմությունը լինի մի օր մեր փառքն ու պսակը Հավիտենական Երկնային Արքայությանդ երանության մեջ։
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։