« ՀՌՉԱԿԻ՜Ր, ԼԵԶՈՒ ԻՄ, ՀԱՂԹԱՆԱԿԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՌՉԱԿԻ՜Ր, ԼԵԶՈՒ ԻՄ, ՀԱՂԹԱՆԱԿԸ »

Լատինական Ծես, Ավագ Շաբաթվա Առավոտյան Ժամերգության շարական « ՀՌՉԱԿԻ՜Ր, ԼԵԶՈՒ ԻՄ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ».

[...] Հռչակի՜ր, լեզու իմ,
հաղթանակը փառահեղ պայքարի,
և պատմի՜ր ազնվազարմ հաղթանակը
Խաչի դափնեպսակի դիմաց.
թե ինչպե՛ս աշխարհի Փրկիչը,
զոհ լինելով հանդերձ՝ հաղթեց։
Նախածնողի՝ Իր արարածի(1) մեղքի պատճառով վշտացած,
երբ նա մեղքի ավերածության մեջ ընկավ՝ ուտելով արգելված պտուղը,
այնժամ Արարիչն Ինքը մի Փայտ սահմանեց՝
դարման անելու համար փայտից առաջ եկած վնասներին։
Մեր փրկության ծրագիրը պահանջեց կատարել այս անցումը,
խորամանկությամբ ունայնացնելու համար ապականողի(2) բազմակերպ խորամանկությունը,
և դարման բերելու համար հենց այնտեղից, որտեղից թշնամին հարվածել էր։
Երբ, հետևաբար, հասավ սրբազան ժամանակի լրումը,
առաքվեց – Հոր ամրոցից – աշխարհի Արարիչ Որդին,
Ով, մարդանալով, ծնվեց կուսական արգանդից։
Հորը և Որդուն և փառավորյալ Սուրբ Հոգուն,
թող որ հավասար և մշտնջենավոր փառք տրվի,
Ամենասուրբ Երրորդությանը,
որի կենարար շնորհը փրկագնեց մեզ
և պաշտպանում է։
Ամեն։
(1) Հասկացված որպես զույգ։
(2) Այսինքն՝ սատանայի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։