Իմ ավետումը – Գրադարան – Mashtoz.org

Իմ ավետումը

Իմ ավետումը կյանքի ինձ տրված յուրաքանչյուր նոր օրն է, տակավին հիանալու, զմայլվելու կարողությունն է: Իմ ավետումը գտնվում է այն տարածության մեջ, որ անցնում է կյանքն իբրև առօրյա իրականություն և կյանքն իբրև կոչ ընկալելու միջև. կոչ, որ կանչում է ինձ անդին, հափշտակության, ինքս ինձնից դուրս գալու կարիքի մեջ: Իմ ավետումը երջանկության քաղցի մեջ է, բայց ուրիշների հետ կիսված երջանկության, հաղորդակցվելու քաղցի մեջ է, կյանք ծնող Աստծո քաղցի մեջ է, և արարածների, որ Նրա նման լինեն, որ միայն կյանքի ազդանշաններ տարածեն իրենց շուրջբոլորը: Իմ ավետումը կուսության քաղցի մեջ է, ինչպես Մարիամի դեպքում. լինելու, այսինքն, կույս հող, որն հատիկ առ հատիկ պատրաստ ու տրամադիր է միմիայն Հոգու սերմանմանը: Իմ ավետումը ուրիշին ունկնդրելու մեջ է. յուրաքանչյուրն իբրև անտեսանելիի պատգամաբեր, իբրև անսահմանափակի ավետաբեր հրեշտակ: Ինչպես արտահայտվում է Դ. Մոնտանյան.
 
Սրբուհի Մարիամ, Ավետման Կին,
մենք ճանաչում ենք քեզ այսօր
իբրև փայլուն հայելի
մեր համընդհանուր կոչման:
Քո կոչումը մերն է.
ամուսնական ու բեղուն մի առաջարկ
պատմության ամուլ արգանդի ներսում.
վերստին ծնունդ տալ կյանքին:
Ո՜վ Հարս, որ առաջինը եղար Նրան կրկին սիրելու գործում,
ստացիր մեր համար ամեն օր
հարկավոր կուսությունը,
որպեսզի կրկին զգանք
աստվածային հրապույրի
ողջ քաղցրությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։