ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀՌՈՄ – Գրադարան – Mashtoz.org

ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀՌՈՄ

1921 թվականին Տեր Աբրահամյանը նրան ետ կանչել տվեց Հռոմ, Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան, և 1932 թվականին Աղաջանյանը փոխարինեց նրան՝ ստանալով Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանի նախ Փոխ-Տեսուչի, ապա նաև Տեսուչի պաշտոնը։ Իր նշանակման լուրը ստանալով՝ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց իր վերադասներին բարձր վստահության համար, որով իրեն էին հանձնում այդ կարևոր պաշտոնը, գրելով նաև. «Անարժան լինելով այսքա՜ն պատասխանատու պաշտոնի համար, ինչպիսին որ է նոր Առաքյալների՝ մեր բազմաչարչար Հայ Ազգի համար խաղաղություն ու ճշմարտություն բերողների կրթությունը, գիտակից լինելով այն լրջագույն պատասխանատվությանը, որ գալիս եմ Տիրոջ, Սուրբ Աթոռի և Հայ Նվիրապետության առաջ ստանձնելու, եթե մի կողմից սարսափահար եմ, մյուս կողմից՝ զգում եմ բուռն վստահություն, որ այս Սուրբ Ժողովի հայրական օգնականությամբ ու բարյացակամ քաջալերմամբ, Տերը կկամենա օրհնել իմ համեստ գործը, այնպես անելով, որ ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում, Քահանայապետական Հայ Վարժարանը հավատարիմ մնա իր բարձր առաքելությանը, և միշտ մխիթարության առիթ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Փոխանորդի հայրական սրտի համար»։ Եվ գրպանում մի փոքրիկ գումար միայն ունենալով, ուստի երկարատև ու նոր ճամփորդությունը կատարել կարողանալու համար պարտք վերցնելով, թողնում է Վրաստանը և վերադառնում է Հռոմ։

Աշակերտից ուսուչից դարձած, «հեռավոր լեռների լանջին բուսած տունկից» հոգով ու սրտով Կաթողիկե Հոգևորականի փոխակերպված, Սուրբ Աթոռին մեծապես հարած, օրինակելի քահանա և Խորհրդական Աստվածաբանության շատ սիրելի դասախոս Հավատքի Տարածման Ժողովի Վարժարանում, այնտեղ՝ ուր խորապես կաթողիկե կրթություն ստացավ, որը գնաց միանալու այն բուռն ու կենդանի սիրույն, որ նա տածում էր իր Հայ Եկեղեցու և իր Հայ Ծեսի եղբայրակիցների հանդեպ։

Որպես Վարժարանի դասախոս, «Գերհարգելի Աղաջանյանը բարձր պահեց ամբիոնը, ... այն միշտ նկատելով որպես սրբազան ամբիոն, որի վրա երբեք ոտք չդրեց առանց ջանասիրաբար պատրաստվելու և առանց կրոնական հարգանքի։ Լույսով հարուստ իր դասախոսությունները միշտ համեմված էին գերբնական շնչով, որով իր դասաժամերը դառնում էին իրական առաքելական գործ»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։