ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ

Աղոթքը Աստծո շնորհի պարգև է, իսկ մեր կողմից՝ վճռական պատասխան: Աղոթքը միշտ ենթադրում է ջանքի գործադրում: Քրիստոսից առաջ ապրած Հին Ուխտի մեծ աղոթարարները, նույն կերպ և Աստվածամայրն ու Սրբերը՝ Հիսուսի հետ, սովորեցնում են մեզ, որ աղոթքը ճակատամարտ է: Ո՞ւմ դեմ: Մեր իսկ անձի դեմ և ընդդեմ մեր փորձիչի նենգամտության, որ ամեն ինչ անում է՝ մեզ շեղելու աղոթքից, Աստծո հետ մեր միությունից: Մարդն աղոթում է այնպես, ինչպես ապրում է, որովհետև ապրում է այնպես, ինչպես աղոթում է: Եթե մարդը չի ուզում մշտապես գործել ըստ Քրիստոսի Հոգու, չենք կարող մշտապես աղոթել Նրա անունով: Քրիստոնյայի նոր կյանքի «հոգևոր պատերազմը» անբաժան է աղոթքի ճակատամարտից:

Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 2725.

 

... շարունակելի ...

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։