« Ո՜Վ ԿԻՆ, ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ Է ՔՈ ՀԱՎԱՏՔԸ. ԹՈՂ ՈՐ ՈՒԶԱԾԻԴ ՀԱՄԱՁԱՅՆ ԼԻՆԻ » – Գրադարան – Mashtoz.org

« Ո՜Վ ԿԻՆ, ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ Է ՔՈ ՀԱՎԱՏՔԸ. ԹՈՂ ՈՐ ՈՒԶԱԾԻԴ ՀԱՄԱՁԱՅՆ ԼԻՆԻ »

Սբ. Բեդա Պատվելի (մոտ 673-735). « Ավետարանական քարոզներ », 1, 22 (CCL 122, 156-160; PL 94).

 

[...] Ավետարանը մեզ ցույց է տալիս, թե որքա՜ն մեծ էին քանանացի կնոջ հավատքը, համբերությունը, հարատևությունն ու խոնարհությունը։ [...] Այս կինն օժտված էր իսկապես ո՛չ սովորական համբերությամբ։ Իր առաջին խնդրանքին Տերը մի խոսքով անգամ չի պատասխանում։ Այդուհանդերձ, Նրան աղերսելը մի պահ անգամ դադարեցնելուց հեռու, է՛լ ավելի պնդելով աղերսում է Նրա բարության օգնությունը։ [...]

Տեսնելով մեր հավատքի հրայրքը և ամրապինդ լինելը մեր հարատևության, Տերն ի վերջո գութ կդրսևորի մեր հանդեպ և կտա մեզ այն, ինչ ցանկանում ենք(*)։

Քանանացի կնոջ դուստրը «տանջվում էր դևի կողմից»։ Հեռու արտաքսելով մեր մտքերի չար վրդովվածությունը և արձակելով մեր մեղքերի կապերը, կվերագտնենք հոգու անդորրը և ուղղամիտ վարքի հնարավորությունը։ [...]

Եթե, քանանացի կնոջ նման, հարատևենք աղոթքի մեջ, անսասան ամրությամբ, կունենանք մեր Արարչի շնորհը. և շնորհը կուղղի մեր բոլոր սխալները, կսրբացնի այն, ինչը որ մեր մեջ անմաքուր է, կհանդարտեցնի որևէ վրդովվածություն։ Արդարև, Տերն հավատարիմ է ու արդար։ Կների մեզ մեր մեղքերը և կմաքրի մեզ որևէ բծից, եթե դեպի Ինքն ուղղենք մեր աղաղակը՝ մեր սրտի ուշադիր ձայնով։ [...]

 

(*) Խոսքն առաջնահերթ կերպով վերաբերվում է հոգևոր շնորհներին, հոգու բժշկությանն ու մարդու հավիտենական փրկությանը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։