« ԳՆԱ՛, ՆԱԽ ԵՂԲՈՐԴ ՀԵՏ ՀՍՇՏՎԻՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԳՆԱ՛, ՆԱԽ ԵՂԲՈՐԴ ՀԵՏ ՀՍՇՏՎԻՐ »

Սբ. Կեսարիուս Արլսացի (470-543). « Քարոզներ ժողովրդին », 25 (SC 243).

 

[...] Կա մի ողորմություն երկնքում, որին հասնում ենք այս երկրի վրա գործադրված ողորմությամբ։ [...] Եվ ողորմության երկու տեսակ կա. մեկը՝ լավ, մյուսը՝ ավելի լավ։ Առաջինը կայանում է աղքատներին մի կտոր հաց տալու մեջ. մյուսը՝ քո հանդեպ մեղանչած եղբորն իսկույն ներելու մեջ։

Տիրոջ օգնությամբ, հանձնառություն վերցնենք՝ գործադրելու ողորմության այս երկու տեսակները՝ ստանալու համար Քրիստոսի հավիտենական ներումն ու ճշմարիտ ողորմությունը։ Քանի որ Ինքն իսկ ասել է. « Արդարև, եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք չներեք մարդկանց, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները » (Մտթ 6, 14-15)։ Եվ Սուրբ Հոգին գոչում է մի ա՛յլ հատվածում. « Եթե մի մարդ զայրույթ է պահում մի ա՛յլ մարդու դեմ, ինչպե՞ս կհամարձակվի բժշկություն հայցել Տիրոջից։ Այդպիսին ողորմություն չունի մարդու՝ իր նմանի հանդեպ, և դեռ համարձակվում է իր մեղքերի համար աղոթե՞լ » (Սրք 28, 3-5)։ [...]

Քանի դեռ կարող ենք և ապրում ենք, ամեն կերպ ջանանք ունենալ ողորմության այս երկու տեսակները և բաշխել դրանք ուրիշներին։ Այսպես վարվելով, դատաստանի օրը կկարողանանք ամենայն ճշմարտացիությամբ ասել. « Տո՜ւր մեզ, Տեր, որովհետև մենք տվեցինք »։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։