« ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՄԵՌԱԾ ՄԱՐՄՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԾՈ ԿԵՆԱՐԱՐ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՄԵՌԱԾ ՄԱՐՄՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԾՈ ԿԵՆԱՐԱՐ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ »

ԿՅՈՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Ղուկասի Ավետարանի մեկնություն, XXII, 19 (PG 72, 908D-909B).
 
 
[...] Մարդը երկրի վրա, մահվան տիրապետությանը հպատակեցված, ինչպե՞ս կարող էր վերադառնալ ամբողջականությանը: Անհրաժեշտ էր մեռած մարմնին վերադարձնել մասնակցությունն Աստծո կենարար զորությանը: Արդ, Աստծո կենարար զորությունը Բանն է, Միածին Որդին: Հետևաբար Նրա՛ն Աստված առաքեց որպես Փրկիչ և Ազատարար: [...]
Նա Իր էությամբ իսկ Կյանքն է. ապականությանը ենթակա մարմին վերցրեց, որպեսզի նրանում կործաներ մահվան իշխանությունը և այն փոխակերպեր կյանքի: Ինչպես երկաթը, շփման մեջ դրվելով կրակի հետ, իսկույն վերցնում է նրա ջերմությունը, այդպես էլ մարմինը, իր մեջ կենարար Բանն ընդունելուց հետո, ազատվում է ապականությունից: Այդպես է, որ Նա վերցրեց մեր մարմինը, այն մահվանից ազատելու համար: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։