« ՈՒՐ ՄԵԿ Է ՄԱՐՄԻՆԸ, ՄԵԿ Է ՆԱԵՎ ՀՈԳԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՒՐ ՄԵԿ Է ՄԱՐՄԻՆԸ, ՄԵԿ Է ՆԱԵՎ ՀՈԳԻՆ »

ՔՈՒԻՆԹՈՒՍ ՍԵՊՏԻՄՈՒՍ ՖԼՈՐԵՆՍ ՏԵՐՏՈՒՂԻԱՆՈՍ, « Հորդոր կնոջը », II, 9 [II, 8, 7-8] (PL 1, 1302B-1304A; SC 273, pp. 148-150).
 
 
[...] Որքա՜ն քաղցր է լուծը, որով երկու քրիստոնյաներ միանում են միևնույն հույսի, միևնույն օրենքի, միևնույն ծառայության մեջ: Միևնույն ընտանիքի զավակներն են, որ ծառայում են միևնույն Տիրոջը: [...]
Իսկապես երկու են մեկ մարմնում: Իսկ այնտեղ, ուր մեկ է մարմինը, մեկ է նաև հոգին: Միասին նրանք աղոթում են, [...] փոխադարձաբար միմյանց ուսուցանելով, խրախուսելով, օժանդակելով: Նրանք միմյանց հավասար են Աստծո Եկեղեցում, հավասար են Աստծո խնջույքում, հավասարաչափ կիսում են վշտերը, հալածանքներն ու մխիթարությունները: Միմյանցից ոչինչ չեն թաքցնում, միմյանցից չեն խուսափում, միմյանց տհաճություն չեն պատճառում: [...]
Քրիստոսն ուրախանում է այսպիսի զույգ տեսնելով, և նրան առաքում է Իր խաղաղությունը: Ուր նրանք են, այնտեղ է նաև Ինքը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։