2) Հայրերի մոտ – Գրադարան – Mashtoz.org

2) Հայրերի մոտ

Հերմասը նկատել է տալիս, թե ինչպես են անխնամ թողնված դաշտում աճում մոլախոտերը. «Ինչպես գեղեցիկ այգիները, եթե թողնվում են առանց խնամքի (améleia), անապատանում են ամեն տեսակ փշերի ու մոլախոտերի պատճառով, նմանապես մարդիկ, որ փարվել են հավատքին, բայց որ կորչում են բազմապիսի գործերում»[1]:
Որոգինեսը, սերմնացանի առակը մեկնաբանելով, գրում է. «Այդ ապառաժը, [որի վրա ցանված սերմն իսկույն ծլարձակում է, բայց շուտով չորանում], անհոգության պատճառով կարծրացած մարդկային հոգին է»[2]:
Մարկոս Ճգնավորը մոլությունների մի տեսակ ծննդաբանություն է հաստատում. «Հաճոյասիրությունից ծնվում է անհոգությունը, իսկ անհոգությունից՝ մոռացումը»[3]:
Մակարիոսը զգուշացնում է հոգևոր չափազանց հանգստից, որի պատճառով հոգին զրկվում է իրեն անհրաժեշտ արթնությունից. «Եթե հոգին միշտ վայելեր քաղցրությունը, հանգիստն ու բերկրանքը, [...] կդառնար անհոգ»[4]: Այո՛, հոգևոր չափազանց հանգիստը կարող է որոշակի անհոգության պատճառ հանդիսանալ. այդ իսկ պատճառով, «որևէ անհոգություն և որևէ ծուլություն պետք է մեկընդմիշտ հեռացնենք դեպի հավիտենական կյանքն ուղղված մեր սլացքից»[5]:
Դիադոքոս Ֆոթիքացին չի գործածում ո՛չ «améleia» գոյականը, ո՛չ էլ «ameleîn» բայը:
 
[1] Հերմաս, Հովիվը, XL, 5.
[2] Որոգինես, Սկզբունքների մասին, III, 1, 14 (13).
[3] Մարկոս Ճգնավոր, Հոգևոր օրենքը, 77, in Filokalia I, p. 178.
[4] Մակարիոս, Ճառեր, 12, 2, 3 (Coll. III); SC 275, p. 169.
[5] Նույն, 26, 8, 2 (Coll. III); SC 275, p. 313.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։