« ԵՐԿՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՐԻՇ ՈՐԵՎԷ ՄՏՔԻՑ ԱՌԱՋ ԱՆՑՆԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԿՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՐԻՇ ՈՐԵՎԷ ՄՏՔԻՑ ԱՌԱՋ ԱՆՑՆԻ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստծո ճանապարհների մասին », 4.

 

[...] Երկնային սերը [...] մարդու համար կայանում է Աստծուն ճանաչելու և ընդունելու մեջ, սիրելով Նրան ամեն ինչից ավելի։ Այս սերն հռչակում է. «Հավիտենական կյանքի քաղցր կյանք ու քաղցր գրկախառնություն, երանելի երջանկություն, որի մեջ են կայանում հավիտենական հատուցումները. դու, որ մշտապես բաղկացած ես ճշմարիտ վայելքներից, այնպես՝ որ երբեք, արդարև, չեմ կարող լիուլի լցված կամ հագեցած լինել այն ներքին բերկրանքով, որ գտնվում է իմ Աստծո մեջ»։ Երկնքի հանդեպ սերը պետք է ուրիշ որևիցէ մտքից առաջ անցնի։ Եվ յուրաքանչյուր բարի գործ բաղկացած է երկու մասից. Աստծո հանդեպ սերը և մարդու հանդեպ սերը։

Կարգապահությունը հետևում է Երկնքի հանդեպ սիրույն։ Նման է մի երեխայի, քանի որ չի ցանկանում զորեղ լինել՝ կատարելով իր կամքը, այլ՝ ուզում է հավատարմորեն մնալ երկյուղի, զսպվածության ու հարգանքի մեջ։ Սիրո հանդեպ հավատքով մարդն ինքնակամ կապվում է կարգապահության օրենքին։ [...]

Ողորմության առաքինությունը ոտքի է կանգնում՝ գնալու համար դեպի աղքատները։ Որովհետև իր շնորհի ողորմությունը գտնում է հավիտենական Հոր սրտի մեջ։ «Դրեցի իմ Որդուն ողորմության արգանդի մեջ, երբ ուղարկեցի Նրան Կույս Մարիամի արգանդի մեջ»։

Առաքինությունների կողմից արդարացված(1), մարդն ընդունակ է դառնում նայելու մերձավորի թշվառությանը և օգնելու նրան, ինչպես ինքն իրեն իրական կարիքների մեջ։

Ողորմությունը մրմնջում է. «Մշտապես ձեռք եմ երկարում պանդուխտներին, տարաբախտներին, աղքատներին, հիվանդներին և նրանց, ովքեր լալիս են»։ Ապա ողորմությունն ապահովում է հաղթանակը, որով մարդը հաղթում է ինքն իրեն և ուրիշների մոլություններին։ [...]

Ի վերջո, հոգու համբերությունն ու հառաչանքը մի քաղցրություն ունեն, որը մարդուն խուսափել է տալիս փորձությունների կողմից ճզմվելուց։ Աշխարհային որևէ մտքից ազատ, ուղղվում է դեպի այն, ինչը որ հավիտենական է Աստծո մեջ գալիք կյանքում։ [...]

 

(1) Այն իմաստով, որ առաքինությունները հատուցում են մեղքերի փոխարեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։