5) Մի հարց – Գրադարան – Mashtoz.org

5) Մի հարց

«Աստված որտեղի՞ց է», հարցնում են շատերը:

Ինքն Իրենից է, ի հավիտենից, միշտ կար ու պիտի լինի:

«Ինքն Իրենից է» ասելով՝ չենք համարում, որ մի ժամանակ չկար և հանկարծ Ինքն Իրենից գոյություն ունեցավ, այլ՝ միշտ գոյութուն ուներ: Որովհետև, եթե ինչ-որ ժամանակ Աստված գոյություն չունենար, այդ դեպքում ոչ մի էակ գոյություն չպիտի ունենար, այլ՝ կատարյալ ոչնչություն պիտի լիներ: Բայց «ոչնչից ինքնաբերաբար ոչինչ չի առաջանում»: Զրոն չի կարող մեկի հավասար լինել, ուստի երբևէ ոչ մի էակ չպիտի գոյություն ունենար. մինչև այսօր և մինչև վերջ պիտի տիրեր համատարած ոչնչությունը:

Բայց քանի որ իրապես գոյություն ունեն տիեզերքը և մարդիկ, նշանակում է, որ ի հավիտենից գոյություն է ունեցել մի Էակ, որը որևէ մեկից չի ստեղծվել, այլ՝ միշտ կար ու պիտի լինի, և պատճառն է բոլոր էակների:

 

Ժամանակին մի թագավոր հարցնում է խելացի մի հովվի.
– Աստծուց առաջ ո՞վ կար:
– Հաշվե՛ք մեկ, երկու, ... , – ասում է հովիվը թագավորին:
Ու թագավորը սկսում է հաշվել. մեկ, երկու, երեք, չորս, ... և այլն:
– Մեկից առաջ ո՞ր թիվն էր, – հանկարծակի հարցնում է հովիվը:
– Ոչ մի թիվ չկա, – պատասխանում է թագավորը:
– Ուրեմն Աստծուց առաջ էլ ոչ մի բան չկա, – հաղթական եզրակացնում է իմաստուն հովիվը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։