Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

228. «Լսի՛ր, Իսրայել, Տերը մեր Աստվածն է, Տերը միայն Մեկ է [...] » (2Օր 6, 4; Մրկ 12, 29)։ «Գերագույն Էությունը անհրաժեշտորեն պետք է միակ լինի, այսինքն՝ առանց Իրեն հավասարներ ունենալու։ [...] Եթե Աստված միակը չէ, Աստված չէ»[1]։

 

229. Աստծո հանդեպ հավատքը մեզ մղում է ուղղվելու դեպի Նա որպես մեր գոյության առաջին պատճառը և վերջին նպատակը, մղում է ո՛չ մի բան Նրանից ավելի չգերադասելու և ոչ մի բանով Նրան չփոխարինելու։

 

230. Աստված, մինչ հայտնվում է, շարունակում է անճառելի խորհուրդ մնալ. «Եթե ըմբռնեի Նրան, Աստված չէր լինի»[2]։

 

231. Մեր հավատքի Աստվածը հայտնվել է որպես Նա, որ Է, ծանուցել է Իրեն որպես «շնորհով ու ողորմությամբ լի» (Ել 34, 6)։ Աստծո Էությունն ինքնին Ճշմարտություն է և Սեր։

 
[1] Տերտուղիանոս, Ընդդեմ Մարկիոնի, 1, 3, 5։ CCL 1, 444 (PL 2, 274).
[2] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ճառ 52, 6, 16։ ed. Verbraken: Revue Bénédictine 74 (1964), p. 27 (PL 38, 360).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։