Գլուխ Ա. - Հոդված 1. ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ՝ ԱՄԵՆԱԿԱԼ ՀՈՐԸ, ԵՐԿՆՔԻ ՈՒ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՉԻՆ / Հատված Ա. - ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ՝ ԱՄԵՆԱԿԱԼ ՀՈՐԸ, ԵՐԿՆՔԻ ՈՒ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՉԻՆ / Հատված Ա. - ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ

199. «Հավատում եմ Աստծուն». հավատքի դավանության այս առաջին հաստատումը նաև ամենակարևորն է, հիմնականը։ Ամբողջ Հավատամքը խոսում է Աստծո մասին, իսկ երբ խոսում է նաև մարդու և աշխարհի մասին, դա անում է Աստծո հետ ունեցած նրանց հարաբերության պատճառով։ Հավատամքի բոլոր հոդվածները կախում ունեն առաջինից, այնպես՝ ինչպես որ պատվիրանները առաջին պատվիրանի առավել հստակեցումն են։ Մյուս հոդվածները ավելի են խորացնում Աստծո վերաբերյալ ունեցած մեր ճանաչողությունը, այնպես՝ ինչպես որ Նա հանգրվան առ հանգրվան հայտնվել է մարդկանց։ «Հետևաբար, քրիստոնյաներն արդարացի կերպով են նախևառաջ հաստատում, որ հավատում են Աստծուն»[1]։

[1] Հռոմեական կրոնուսույց, 1, 2, 6: ed. P. Rodriguez (Città del Vaticano-Pamplona 1989), p. 23.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։