ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՀՈՎՍԵՓԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՀՈՎՍԵՓԻՆ

Մեր վշտերի մեջ
քեզ ենք դիմում, ո՜վ Սուրբ Հովսեփ:
Մարիամի օգնությունը հայցելուց հետո
վստահությամբ խնդրում ենք նաև քո պաշտպանությունը:
Հանուն այն սիրո,
որ քեզ միացրեց Անարատ Կույսին՝ Աստվածամորը,
և հանուն այն հայրական սիրո,
որ տածեցիր Հիսուս Մանկան հանդեպ,
խնդրո՜ւմ ենք քեզ,
բարեհաճ հայացքդ ուղղի՜ր
Հիսուս Քրիստոսի թանկարժեք Արյամբ փրկված ժառանգության վրա
և քո օգնությամբ ու իշխանությամբ
հոգա՜ մեր կարիքները:
 
Ո՜վ աստուածային Ընտանիքի պահապան,
պաշտպան Հիսուս Քրիստոսի ընտրեալ սերնդի,
հեռո՜ւ պահիր մեզնից,
ո՜վ ամենասիրելի հայր,
մոլորության ու մոլության ախտերը:
 
Օգնի՜ր մեզ Երկնքից,
ո՜վ մեր զորեղ ազատարար,
խավարի իշխանության դեմ մեր մղած պայքարի մեջ.
և ինչպես որ Մանուկ Հիսուսի կյանքը
մոտալուտ մահից ազատեցիր,
այդպես էլ հիմա
Աստծո Սուրբ Եկեղեցին պաշտպանիր
թշնամիներից ու ամեն տեսակ հակառակորդներից:
 
Քո հովանավորությամբ պահպանի՜ր մեզ,
որպեսզի քո օրինակով և քո օգնությամբ զորացած՝
կարողանանք ապրել սրբությամբ,
մեռնել բարեպաշտությամբ
և հավիտենական երանությունը ստանալ Երկնքում.
Ամեն:
 
Վերցված է « Աղօթագիրք. Մեծացուսցէ անձն իմ զՏէր » հատորից։
Կազմեց եւ ծանօթագրեց՝ Տ. Յովսէփ Քհնյ. Գալստեան, Գիւմրի - Հայ Կաթողիկէ Առաջնորդարան 2021, էջ 119.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։