ԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ Ի ՊԱՏԻՎ ՍԲ. ՀՈՎՍԵՓ ԱՍՏՎԱԾԱՀՈՐ – Գրադարան – Mashtoz.org

ԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ Ի ՊԱՏԻՎ ՍԲ. ՀՈՎՍԵՓ ԱՍՏՎԱԾԱՀՈՐ

Ողջո՜ւյն քեզ, Հովսեփ, Դավթի որդի,
արդար և կուսական այր,
Իմաստությունը քո հետ է.
օրհնյա՜լ ես դու բոլոր տղամարդկանց մեջ
և օրհնյա՜լ է քո որդեգիրը՝ Հիսուս։
Սուրբ Հովսեփ, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու արժանապատիվ Հայր ու Պաշտպան,
աղոթի՜ր մեր՝ մեղավորներիս համար, և Աստծուց մեր համար ստացի՜ր աստվածային Իմաստությունը,
այժմ և մեր մահվան ժամին։
Ամեն։
 
Տե՜ր, ողորմի՜ր. – Տե՜ր, ողորմի՜ր.
Քրիստո՜ս, ողորմի՜ր. – Քրիստո՜ս, ողորմի՜ր.
Քրիստո՜ս, ունկն դի՜ր մեզ. – Քրիստո՜ս, ունկն դի՜ր մեզ.
Քրիստո՜ս, ընդունի՜ր մեր խնդրանքը. – Քրիստո՜ս, ընդունի՜ր մեր խնդրանքը.

Հա՜յր երկնավոր, Աստված. – ողորմի՜ր մեզ,
Որդի՜, Փրկիչ աշխարհի, Աստված. – ողորմի՜ր մեզ,
Հոգի Սուրբ, Աստված. – ողորմի՜ր մեզ,
Ամենասուրբ Երրորդություն, մեկ Աստված. – ողորմի՜ր մեզ։

Սրբուհի Մարիամ, – աղոթի՜ր մեր համար,
Սուրբ Հովսեփ, – աղոթի՜ր մեր համար,
Դավթի փառավոր որդի, – աղոթի՜ր մեր համար,
Նահապետների պայծառություն, – աղոթի՜ր մեր համար,
Աստվածամոր Փեսա, – աղոթի՜ր մեր համար,
Կույսի մաքրագույն Պաշտպան, – աղոթի՜ր մեր համար,
Դու, որ սնեցիր Աստծո Որդուն, – աղոթի՜ր մեր համար,
Քրիստոսի փութակամ պաշտպան, – աղոթի՜ր մեր համար,
Սուրբ Ընտանիքի գլուխ, – աղոթի՜ր մեր համար,
Ո՜վ Հովսեփ, այր արդար, – աղոթի՜ր մեր համար,
Ո՜վ Հովսեփ, այր ողջախոհ, – աղոթի՜ր մեր համար,
Ո՜վ Հովսեփ, այր խոհեմ, – աղոթի՜ր մեր համար,
Ո՜վ Հովսեփ, այր զորեղ, – աղոթի՜ր մեր համար,
Ո՜վ Հովսեփ, այր հնազանդ, – աղոթի՜ր մեր համար,
Ո՜վ Հովսեփ, այր հավատարիմ, – աղոթի՜ր մեր համար,
Համբերության նմուշ օրինակ, – աղոթի՜ր մեր համար,
Աղքատությունը սիրող, – աղոթի՜ր մեր համար,
Աշխատավորների նմուշ օրինակ, – աղոթի՜ր մեր համար,
Ընտանեկան կյանքի զարդ, – աղոթի՜ր մեր համար,
Կույսերի պաշտպան, – աղոթի՜ր մեր համար,
Ընտանիքների զորավիգ, – աղոթի՜ր մեր համար,
Տառապյալների սփոփանք, – աղոթի՜ր մեր համար,
Հիվանդների հույս, – աղոթի՜ր մեր համար,
Մահամերձների պահապան, – աղոթի՜ր մեր համար,
Դևերի սարսափ, – աղոթի՜ր մեր համար,
Սուրբ Եկեղեցու Պաշտպան, – աղոթի՜ր մեր համար։

Գա՜ռն Աստծո, որ քո վրա վերցնելով՝ քավում ես աշխարհի մեղքերը, – ների՜ր մեզ, ո՜վ Տեր,
Գա՜ռն Աստծո, որ քո վրա վերցնելով՝ քավում ես աշխարհի մեղքերը, – ընդունի՜ր մեր աղոթքը, ո՜վ Տեր,
Գա՜ռն Աստծո, որ քո վրա վերցնելով՝ քավում ես աշխարհի մեղքերը, – ողորմի՜ր մեզ։

Քեզ, ո՜վ երանելի Սուրբ Հովսեփ,
Քեզ, ո՜վ երանելի Սուրբ Հովսեփ,
նեղությունից չարչրկված՝ դիմում ենք,
և վստահասիրտ հայցում ենք քո պաշտպանությունը,
քո Սրբագույն Հարսնացուի պաշտպանության հետ միասին։
Օ՜ն, հանուն սիրո այն սրբազան զոդի, որով միացած ես Աստվածամայր Անարատ Կույսին,
և հանուն այն հայրական սիրո, որ տածեցիր մանուկ և պատանի Հիսուսի հանդեպ,
բարեսիրտ հայացքով նայի՜ր, խնդրո՜ւմ ենք քեզ,
թանկարժեք ժառանգությանը, որ Հիսուս Քրիստոսը ձեռքբերեց Իր Արյամբ,
և քո կարողությամբ ու օգնությամբ զորավիգ եղիր մեզ մեր կարիքների մեջ։
Պաշտպանի՜ր, ո՜վ խնամաշատ Պաշտպան Սուրբ Ընտանիքի,
ո՜վ ընտրյալ Հայրագիր Հիսուս Քրիստոսի,
Նրա սերունդը՝ Ընդհանրական Սուրբ Եկեղեցին.
հեռացրո՜ւ մեզնից, ո՜վ Հայր մեծապես սիրելի,
ժանտն աշխարհավարակ սխալների ու մոլությունների.
խնամակալությամբդ երկնքից զորավիգ եղի՜ր
այս պայքարի մեջ ընդդեմ խավարի ուժի,
ո՜վ Պաշտպանդ մեր զորեղագույն.
և ինչպես մի ժամանակ մահից փրկեցիր սպառնալիքի տակ հայտնված կյանքը Մանուկ Հիսուսի,
այնպես էլ այժմ պաշտպանի՜ր Աստծո Սուրբ Եկեղեցին
ընդդիմադիր նենգություններից ու ամեն տեսակ թշնամիներից.
և մեզնից յուրաքանչյուրի վրա ամեն ժամ տարածի՜ր քո պաշտպանությունը,
որպեսզի քո օրինակին հետևելով և քո օգնականության շնորհիվ՝
կարողանանք ապրել առաքինի,
մահանալ բարեպաշտությամբ,
և հասնել հավիտենական երանությանը երկնքում։
Ամեն։

ԱՂՈԹՔ

Ո՜վ Հայր,
որ նորոգեցիր մեզ Քո շնորհի պարգևով,
տո՜ւր, որ ընթանանք Քո առաջ
սրբության ու արդարության արահետներով,
ըստ օրինակի և բարեխոսությամբ
Սուրբ Հովսեփ Աստվածահոր,
ով եղավ այր արդար ու հավատարիմ,
և երբ ժամանակներն հասան իրենց լրմանը,
անմնացորդ անձնազոհությամբ գործակցեց մեր փրկության մեծ խորհրդին։
Հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։