« ԱՆԴԱԴԱՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿՅԱՆՔԻՆ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ ԼԻՈՎԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՆԴԱԴԱՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿՅԱՆՔԻՆ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ ԼԻՈՎԻՆ »

ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Նամակ ՂԳ. (PG 32, 484B-485B).
 
 
[...] Հաղորդվել նաև ամեն օր, ստանալ Քրիստոսի սրբազնասուրբ մարմնի և թանկարժեք արյան սեփական մասը. սա բարի բան է, նպաստավոր ու շահավետ, որովհետև Տերն Ինքն ասում է հստակորեն. «Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, ունի հավիտենական կյանքը»:
Արդարև, ո՞վ կարող է կասկածել այն բանին, որ անդադար մասնակցել կյանքին՝ նշանակում է ապրել լիովին: Ինչ վերաբերվում է մեզ, մենք հաղորդվում ենք շաբաթը չորս անգամ. Կիրակի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին. բայց նաև ուրիշ օրերի ևս, եթե կատարվում է Սրբերից որևէ մեկի հիշատակը:
Իսկ ինչ վերաբերվում է հարկավորությանը – որին ենթակա ենք լինում հալածանքի ժամանակ, քահանայի կամ սարկավագի բացակայության դեպքում – վերցնելու Հաղորդությունը սեփական ձեռքերով, անգամ ավելորդ է փաստելը, որ դրանում չկա ոչինչ, որ կարող է հակառակ լինել կանոնին, որովհետև դա հաստատված է անհիշելի ժամանակներից կատարվող գործադրմամբ, որին վկայում է պատմությունը: [...]
Աղեքսանդրիայում և ամբողջ Եգիպտոսում յուրաքանչյուր հավատացյալ կարող է իր մոտ պահել Հաղորդությունը և, երբ կամենում է, հաղորդվել ինքնուրույն: Հիրավի, այն պահից ի վեր, ինչ քահանան մատուցել է պատարագը և բաշխել է խորհուրդը, ով դրանից ստացել է մի բաժին, երբ հետո ամեն օր վերցնում է իր մասը, իրավացիորեն հավատում է, որ շարունակում է մասնակցել պատարագին և ստանալ Հաղորդությունը նրա ձեռքերից, ով այն տվել է: Արդարև, քահանան եկեղեցում տալիս է այնքան, որքան իրենից խնդրում են: Ով այն ստանում է, պահպանում է ամենայն ազատությամբ և հաղորդվում է սեփական ձեռամբ: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։