« ՔՐԻՍՏՈՍԻ ՈՂՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵՑ ՀՈԳՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՍԻ ՈՂՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵՑ ՀՈԳՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ »

ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Սուրբ Հոգու մասին, XVI, 39 (PG 32, 140B-D; SC 17 bis, pp. 384-386).
 
 
[...] Ինչ վերաբերվում է տնօրինումներին ի նպաստ մարդու, որոնք կամեցավ մեր սքանչելի Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսը, Աստծո բարության համաձայն [...] դրանք բոլորը կատարվեցին Հոգու միջոցով:
Նա ի սկզբանե ներկա եղավ Տիրոջ մարմնին, երբ դարձավ Նրա «օծումը» և անբաժանելի ընկերը, ինչպես գրված է. «Նա, ում վրա կտեսնես, որ իջնում և հանգչում է Հոգին, իմ սիրեցյալ Որդին է» (Հվհ 1, 33; Ղկս 3, 22), և «Հիսուս Նազովրեցին, որին Աստված օծեց Սուրբ Հոգով» (Գրծ 10, 38):
Ապա Քրիստոսի ողջ գործունեությունը կատարվեց Հոգու զորությամբ: Հոգին ներկա էր մինչև իսկ այն ժամանակ, երբ Քրիստոսը փորձության մատնվեց սատանայի կողմից, քանի որ գրված է. «Հիսուսը Հոգուց մղվեց դեպի անապատ, որպեսզի այնտեղ փորձվի» (Մտթ 4, 1):
Տակավին Նրա հետ էր, անբաժանելիորեն, երբ Հիսուսը գործում էր Իր հրաշքները, քանի որ «Աստծո Հոգիով եմ ես դուրս հանում դևերին» (Մտթ 12, 28):
Նրանից չհեռացավ մեռյալներից Նրա հարությունից հետո. երբ Տերը, մարդուն նորոգելու և Աստծո շնչով ստացված շնորհը նրան հաղորդելու համար, փչեց Իր աշակերտների երեսին, ի՞նչ ասաց. «Ստացե՛ք Սուրբ Հոգին» (Հվհ 20, 22): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։