« ՈՐԴԻՆ ԻՍԿԱՊԵՍ ՀՈՐ ՄԵՋ Է ԵՎ ՀԱՅՐԸ ՈՐԴՈՒ ՄԵՋ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՐԴԻՆ ԻՍԿԱՊԵՍ ՀՈՐ ՄԵՋ Է ԵՎ ՀԱՅՐԸ ՈՐԴՈՒ ՄԵՋ Է »

ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Սուրբ Հոգու մասին, XVIII, 45-46 (PG 32, 149B-152B; SC 17 bis, pp. 404-408).
 
 
[...] Մենք չենք հաշվում գումարման միջոցով, խոսելով միության մասին՝ հասնելու համար բազմակիությանը, որովհետև չենք ասում. մեկ և երկու և երեք, և ո՛չ էլ. առաջին, երկրորդ և երրորդ: «Ես եմ հիրավի Աստված, առաջինը և վերջինը» (Ես 44, 6):
Մի երկրորդ Աստծո մասին խոսակցություն մենք չենք լսել, քանի որ պաշտելով մեկին, ում դավանում ենք «Աստված Աստծուց», դավանում ենք Անձերի տարբերությունը, միշտ մնալով հանդերձ Միակ Սկզբի մեջ, [...] այն պատճառով, որ Հայր Աստծո մեջ և Միածին Աստծո մեջ տեսնում ենք միայն մեկ իրականություն, որն անփոփոխելի աստվածության մեջ այսպես ասած արտացոլվում է հայելու նման: Որդին իսկապես Հոր մեջ է և Հայրը Որդու մեջ է, քանի որ Որդին այնպիսին է, ինչպիսին Հայրն է, և Հայրն այնպիսին է, ինչպիսին Որդին է, և սրանում Մեկ են: Անձերի հատկությունների համաձայն, Նրանք «մեկ» և «մեկ» են, բայց Իրենց էության միության համաձայն, երկուսն էլ միայն Մեկ են: [...]
Սուրբ Հոգին ևս մեկ և միություն է. Նրա մասին նույնպես խոսում ենք զատ ու առանձին կերպով. Նա մեկ և միություն Որդու միջոցով միանում է մեկ և միություն Հորը, և Իր միջոցով լրացնում է երանելի Երրորդությունը: [...] Ապացույցն այն բանի, որ Նա բնության ընդհանրություն ունի [Հոր և Որդու հետ], չի բխում միայն դրանից, այլ նաև այն փաստից, որ Նրա մասին ասվում է, որ «Աստծուց» է: Ո՛չ այն ձևով, որով ամեն ինչի մասին ասվում է, որ «Աստծուց» է, այլ՝ քանի որ ելնում է «Աստծուց». ո՛չ թե ծնունդով, Որդու նման, այլ իբրև Շունչ Աստծո բերանից:
Ասելով «բերան», այստեղ մատնացույց չի արվում մարմնական օրգանը, ո՛չ էլ «շունչ» ասելով հասկացվում է շնչառությունը, որ ցրվում է. այլ՝ այդ «բերանը» հարկավոր է հասկանալ Աստծուն պատշաճ ձևով, իսկ «շունչը» մատնանշում է մի կենդանի էություն, սրբագործման ուսուցիչ: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։