« ՄԵՐ ԱՐԱՐՉԻ ՍԵՐԸ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ԵՐԿԻՆՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵՐ ԱՐԱՐՉԻ ՍԵՐԸ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ԵՐԿԻՆՔ »

ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Սուրբ Հոգու մասին, XXVII, 66 (PG 32, 189c-192c; SC 17 bis, pp. 484-486).
 
 
[...] Մենք բոլորս աղոթելիս դեմքով կանգնում ենք դեպի Արևելք, բայց մեզնից շատ քչերը գիտեն, որ [այդ կեցվածքով] մենք փնտրում ենք վաղեմի հայրենիքը, Աստծո կողմից Եդեմում տնկված այն դրախտը, որն արևելյան կողմերում էր:
Ոտքի կանգնած ենք աղոթում շաբաթվա առաջին օրը [= Կիրակի], բայց բոլորը չէ, որ գիտեն դրա պատճառը. միայն այն բանի համար չէ, որ Քրիստոսի հետ հարություն առած լինելով և վերին իրողությունները փնտրելու պարտականությունն ունենալով, մտաբերում ենք շնորհը, որ տրվել է մեզ, և ուստի հարությանն ընծայված օրվա ընթացքում աղոթելիս մնում ենք ոտքի կանգնած, այլ նաև՝ որովհետև այդ օրը որոշակի կերպով կարծես գալիք աշխարհի պատկերը լինի: [...] Փաստացի, այդ օրը նաև ութերորդն է, և խորհրդանշում է [...] լիությունը, որն հաջորդելու է ներկա ժամանակներին, անմայրամուտ օրը, [...] անանց աշխարհը: [...] Հարկավոր է, հետևաբար, որ Եկեղեցին իր զավակներին կրթի այդ օրը աղոթել ոտքի կանգնած, որպեսզի անվախճան կյանքի տևական հիշողությամբ չմոռանանք պատրաստել ճանապարհի մեր պաշարը: [...] Ուղղահայաց կեցվածքը [...] մեր հոգին, այսպես ասած, գաղթել է տալիս ներկա ժամանակից դուրս, մինչև ապագայի խորքը:
Ամեն անգամ, մինչդեռ, որ ծունկի ենք իջնում և կրկին ոտքի կանգնում, խորհրդանշում ենք, որ մեղքը մեզ գետին էր նետել, բայց որ մեր Արարչի սերը մեզ կրկին վերադարձրել է երկինք: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։