« ՔՐԻՍՏՈՍԸ ԾԱԾՈՒԿ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՍԸ ԾԱԾՈՒԿ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է »

ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարցադրումներ Թաղասիոսին, 60 (PG 90, 621A-C).
 
 
[...] [Քրիստոսը] ծածուկ մեծ խորհուրդն է, երանելի վախճանը, նպատակը, որի համար ամեն բան ստեղծվեց: [...] Իր հայացքն այս նպատակին սևեռելով է, որ Աստված արարածներին կանչեց գոյության: Սահմանագիծն է, որին է նպատակաուղղված Նախախնամությունը, իր կողմից կառավարված բոլոր իրողությունների հետ միասին, և որի համաձայն արարածները կատարում են իրենց վերադարձն առ Աստված. բոլոր էակները, որոնց Նա ստեղծել է:
Խորհուրդն է, որն իր մեջ պարունակում ու պարփակում է բոլոր դարաշրջանները: [...] Արդարև, բոլոր դարաշրջանները և այն ամենը, որ նրանք պարունակում են, գոյություն ունեն Քրիստոսի համար և Իր խորհրդի համար: Քրիստոսի մեջ ունեցան սկիզբ և վերջ: Այդ համադրությունը նախասահմանված էր սկզբում. համադրությունը սահմանի ու անսահմանի, չափի ու անչափելիի, սահմանագծվածի ու անպարփակի, Արարչի ու արարածի, անդորրի ու շարժումի: Երբ հասավ ժամանակների լրումը, այդ համադրությունը տեսանելի եղավ հանձինս Քրիստոսի, ի կատար ածելով Աստծո ծրագրերը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։