« ԹՈՂ ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՃԵԼ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ԹՈՂ ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՃԵԼ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ »

Սբ. Լևոն Մեծ Պապ (? - մոտ 461). « Ճառեր », 48, 2-5 (PL 54, 299-30).

 

[...] Տերն ասել է. «Չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մտթ 9, 13)։ Քրիստոնյաներից ոչ մեկին, հետևաբար, թույլատրված չէ ատել որևէ մեկի. ոչ ոք չի կարող փրկվել, եթե ո՛չ միայն՝ մեղքերի ներման միջոցով, և նրանց, որոնց աշխարհի իմաստությունն արհամարհում է, մենք չգիտենք, թե մինչև ո՛ր աստիճան Սուրբ Հոգու շնորհը նրանց կարող է պարգևել փրկվելու հնարավորությունը։

Թող որ սուրբ լինի Աստծո ժողովուրդը և թող որ բարի լինի. սուրբ՝ հեռանալու համար արգելված բաներից, բարի՝ գործելու համար ըստ պատվիրանների։ Թեև մեծ բան է ուղղափառ հավատք և առողջ վարդապետություն ունենալը, և գովասանքի արժանի են պահեցողական ժուժկալությունը, հեզությունն ու բարոյական մաքրությունը, այնուամենայնիվ՝ բոլոր այս առաքինություններն ունայն են մնում առանց սիրո։ Եվ չենք կարող ասել, թե գերազանց վարքն արգասավոր է, եթե ծնունդ չի առնում սիրուց։ [...]

Հավատացյալներն, ուստի, թող որ զննեն իրենց հոգիները և ուշադիր կերպով քննեն իրենց սրտերի ներքին զգացումները։ Եթե խղճի խորքում գտնում են սիրո ինչ որ մի պտուղ, թող որ չկասկածեն, որ Աստված իրենց մեջ է։ Եվ որպեսզի միշտ ավելի կարող դառնան՝ այսքա՜ն մեծ Հյուր ընդունելու, թող որ հարատևեն և աճեն ողորմածության մեջ՝ [բարի] գործերի միջոցով։ Եթե, արդարև, Սերն Աստված է (1Հվհ 4, 16), Սիրո առաջ չպետք է որևէ սահման դրվի, քանի որ ոչ մի սահման չի կարող պարփակել Աստվածությանը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։