« ԳՈՎՔ ԵՎ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՈՐԸ ՀԱՆՈՒՆ ՈՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

« ԳՈՎՔ ԵՎ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐՔԻ ՀՈՐԸ ՀԱՆՈՒՆ ՈՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ »

ՀՈՒՍՏԻՆՈՍ, Առաջին ջատագովություն, LXV, 1-5 (PG 6, 728A-B; SC 507, pp. 302-304).
 
 
[...] Մենք աղոթում ենք միասին, մեր և բոլորի համար, [...] ստանալու համար ճշմարտության ճանաչողությունը և [...] պատվիրանները պահելու շնորհը: [...]
Երբ աղոթքներն ավարտում ենք, միմյանց տալիս ենք խաղաղության համբույրը:
Ապա նրան, ով նախագահում է եղբայրների հավաքին, տրվում է հաց և [...] գինու մի գավաթ: Նա վերցնում է դրանք և գովաբանում ու փառավորում է տիեզերքի Հորը հԱնուն Որդու և Սուրբ Հոգու, ապա կատարում է մի երկար Գոհություն («eucharistía»), որպես երախտագիտության հայտնում այն բանի համար, որ արժանի ենք համարվել այս բարիքներին:
Երբ նա ավարտում է աղոթքներն ու Գոհությունը («eucharistía»), ներկա ամբողջ ժողովուրդը բացականչում է. Ամեն: – Ամենը եբրայեցերեն մի բառ է, որ նշանակում է Եղիցի՛: – Երբ նա, ով նախագահում է, ավարտում է Գոհության մատուցման աղոթքը («eucharistésas») և ժողովուրդը պատասխանում է, սպասավորները, որոնց մենք անվանում ենք սարկավագներ, բոլոր ներկաներին բաժանում են սրբագործված հացն ու գինին, և դրանցից տանում են բացականերին: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։