ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՏՎՅԱԼՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուիջի Մարիա Էպիքոկոն (ծնվ. 1980 թվականի Հոկտեմբերի 21-ին) իտալացի քահանա է, փիլիսոփա և աստվածաբան, 2014 թվականից փիլիսոփայության դասախոս է Հռոմի Պապական Լաթերանյան Համալսարանում, իսկ 2019 թվականից Աքուիլայի Կրոնական Գիտությունների «Հավատք և Բանականություն» («Fides et Ratio») Բարձրագույն Ինստիտուտի տնօրենն է։

Կուսակրոն քահանա է ձեռնադրվել 2005 թվականի Հունվարի 6-ին, Ջուզեպպե Մոլինարի Արքեպիսկոպոսի ձեռամբ։ Փիլիսոփայական, աստվածաբանական ու հոգեբանական բնույթի 25-ից ավելի գրքերի հեղինակն է։ 2009 թվականին վերապրել է Աքուիլայի աղետալի երկրաշարժը և առաջին գծում մասնակցել է Թեմի վերականգնման աշխատանքներին։ Հաճախակի հյուրընկալվելով ՌադիոՎատիկանի, ՏելեՊաչեի, ՏՎ2000-ի, Ռայ2-ի, ՌայՌադիո2-ի տաղավարներում, դարձել է աշխարհահռչակ քարոզիչ, արժանանալով քրիստոնյաների ջերմ ընդունելությանն ու սիրույն։ Անդամակցում է «Լույսի Ասպետներ» շարժմանը։

Նրա գրչից ծնունդ առած գրքերից կարող ենք հիշել. « Կույս  Մարիամ.  դուստր  քո  Որդու » (2006), « Աստվածաշնչի  փոքրիկ  ներածություն » (2013), « Ինչ  որ  մեկը  թող  լույսը  վառի » (2014), « Ողորմությունը  դեմք  ունի » (2015), « Ամենօրյա  աղոթքներ » (2015), « Ծնված  ենք  սիրելու  համար » (2016), « Միայն  հիվանդներն  են  բժշկվում » (2016), « Աղ,  ո՛չ  թե  մեղր » (2017), « Ընտրություններ  կատարող  սերը » (2018), « Լույսը  հեռվում » (2020), « Կայուն  և  հավատալի » (2020), և շատ ուրիշներ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։