Գլուխ Բ. - ԱՍՏՎԱԾ ԸՆԴԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ ՄԱՐԴՈՒՆ
50. Իր մտքի բնական կարողությունների միջոցով մարդը կարող է ճանաչել Աստծուն ստուգությամբ՝ մեկնելով Նրա գործերից: Բայց կա ճանաչողության մեկ ա՛յլ կարգ ևս, որին մարդը բնավ չի կարող հասնել իր սեփական ուժերով. խոսքը Աստվածային Հայտնության մասին է[1]: Ամբողջովին ազատ որոշմամբ՝ Աստված հայտնվում և նվիրվում է մարդուն՝ քողազերծելով Իր խորհուրդը, բարյացակամության Իր ծրագիրը, որն ամբողջ հավիտենությունից ի վեր նախապես հաստատել էր Քրիստոսի մեջ՝ ի նպաստ բոլոր մարդկանց: Աստված լիովին հայտնում է Իր ծրագիրը՝ ուղարկելով Իր սիրելի Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն:
[1] Հմմտ. Վատիկանյան Առաջին Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Որդին, 4: DS 3015.