ՏԵ՜Ր, ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ՔԵԶ – Գրադարան – Mashtoz.org

ՏԵ՜Ր, ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Տե՜ր Հիսուս,
Դու ինձնից միայն ակնկալում ես,
որ հավատամ Քեզ, այսինքն՝
որ վստահեմ Քեզ,
որ չվախենամ կյանքի փոթորիկներից։
 
Դու ինձ ասում ես,
որ Դու իմ կյանքում ներկա ես,
ի՛նչ էլ որ պատահի։
 
Եվ ես գիտակից եմ դրան։
Զգում եմ, որ ներկա ես։ ...
 
Եվ սակայն, Քեզ վստահելը այնքա՜ն էլ հեշտ չէ,
ու բնավ չի ստացվում ինքնաբերաբար։
 
Բայց Դու պնդում ես
եւ ինձ ասում ես,
որ եթե չվստահեմ Քեզ,
չեմ կարողանա երբևէ սիրել Քեզ։
 
Դու շատ լավ գիտես, Տեր իմ,
թե որքա՜ն ջանք է պահանջում ինձնից
ոստում կատարելը հավատքի մթության մեջ,
հանձնելը ինձ Քեզ,
ամբողջովին,
փակ աչքերով ու լիովին խաղաղ սրտով։
 
Դու շատ լավ գիտես սա, Տեր իմ,
և սրա համար է, որ շշնջում ես սրտիս ականջին.
«Զավակս, վստահիր ինձ։
Ես ներկա եմ և կփրկեմ քեզ։
Մի՛ վախեցիր։
Նույնիսկ եթե նավակդ չդիմանա փոթորկին,
նույնիսկ եթե սուզվես,
քարաբեկորի նման ընկղմվես կյանքի կոհակների տակ,
ես քո հետ եմ լինելու,
միշտ։
Երբեք չեմ թողնելու քեզ մենակ։
Ես այնտեղ եմ լինելու.
քո ծովի ամենախորին հատակին,
քո վախերի ամենախավար անդնդի խորքում,
ամենակործանարար հուսահատություններիցդ յուրաքանչյուրի վերջում,
ես հենց այնտեղ եմ։
Քո սպիտակ ծովափն եմ մայրամուտին,
քո անսահմանափակ հորիզոնն եմ,
քո Կիրակին եմ,
քո Հացն եմ։
Վստահիր ինձ։
Եվ կկարողանաս սիրել ինձ ընդմիշտ»։
 
Տե՜ր Հիսուս, ես վստահում եմ Քեզ։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։