« ՄԵՐ ՊԱՐԾԱՆՔԸ. ՄԱՐԴԿԱՆՑ ՁԵՌՔԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵՐ ՊԱՐԾԱՆՔԸ. ՄԱՐԴԿԱՆՑ ՁԵՌՔԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ »

Սբ. Թովմա Աքուինացի (1225-1274). « Գաղատացիներին ուղղված Նամակի մեկնություն », 6.

 

 

[...] «Ինչ վերաբերվում է ինձ, մինչդեռ», ասել է Պողոս Առաքյալը, «ուրիշ պարծանք թող որ չլինի իմ համար, եթե ո՛չ միայն՝ խաչը մեր Տեր Հիսուս Քրիստոսի» (Գղտ 6,14)։ Տե՛ս, ասում է Սուրբ Օգոստինոսը, այնտեղ, ուր այս աշխարհի համաձայն իմաստունը կարծեց գտնել ամոթը, Պողոս Առաքյալը հայտնաբերեց մի գանձ. այն, ինչը որ առաջինը համարում էր անմտություն, նրա համար դարձավ իմաստություն (1Կր 1, 17-31) և պարծանք։
Յուրաքանչյուր ոք, արդարև, պարծենում է այն բանով, ինչը որ իրեն մեծ է դարձնում իր սեփական աչքերին։ Եթե իրեն մեծ անձնավորություն է կարծում, որովհետև հարուստ է, պարծենում է իր ունեցվածքներով։ Ով ինքն իր մեջ չի տեսնում ա՛յլ մեծություն, այլ միայն՝ Քրիստոս Հիսուսի մեջ, միայն Հիսուսի մեջ է պարծենում։ Այսպես էր վարվում Պողոս Առաքյալը. «Ես չեմ այլևս, որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է ապրում իմ մեջ», ասում էր (Գղտ 2, 20)։ Այս իսկ պատճառով, միայն Հիսուս Քրիստոսով է պարծենում, և նախևառաջ՝ Քրիստոսի Խաչով։ Որովհետև նրանում են միավորված փառքի բոլոր պատճառները։

Կան մարդիկ, որ պարծենում են մեծամեծների ու հզորների հետ ունեցած իրենց ընկերությամբ. Պողոսն ա՛յլ բանի կարիքը չունի, եթե ո՛չ միայն՝ Քրիստոսի Խաչի, նրա մեջ բացահայտելու համար Աստծո մտերմության ամենաակնհայտ նշանը. «Աստված ցույց է տալիս Իր սերը մեր հանդեպ, որովհետև, մինչ տակավին մեղավորներ էինք, Քրիստոսը մեռավ մեր համար» (Հռմ 5, 8)։ Բացարձակապես ոչինչ ավելի հստակ կերպով չի հայտնում Աստծո սերը մեր հանդեպ, քան Քրիստոսի մահը։ «Ո՜վ սիրո անգնահատելի վկայություն», բացականչում է Սուրբ Գրիգորը։ «Ստրուկին փրկագնելու համար՝ տվեցիր Որդուն»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։