« ՀՈԳԻՆ ԱՊՐԵԼ Է ՏԱԼԻՍ ՄԻ ԱՆԱՍԵԼԻ ԲԵՐԿՐԱՆՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈԳԻՆ ԱՊՐԵԼ Է ՏԱԼԻՍ ՄԻ ԱՆԱՍԵԼԻ ԲԵՐԿՐԱՆՔ »

ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), XVIII, 8 (PG 34, 640A-C).
 
 
[...] Նրանք, ովքեր արժանի են նկատվել դառնալու Աստծո որդիներ և ծնվելու ի վերուստ, Սուրբ Հոգուց, [...] նրանց պատահում է, որ լալիս և ողբում են համայն մարդկության վրա, ամբողջական Ադամի համար աղոթում են արցունք թափելով, հոգևոր սիրով այրվելով մարդկային ամբողջ զարմի համար:
Սրանից բացի, երբեմն էլ պատահում է, որ նրանց հոգին բոցավառվում է այնպիսի ուրախությամբ և այնպիսի սիրով, որ, եթե դա հնարավոր լիներ, բոլոր մարդկանց կվերցնեին իրենց սրտի մեջ, առանց չարերին բարիներից տարբերելու:
Երբեմն էլ նաև պատահում է, որ իրենց հոգու խոնարհությամբ այնքան են խոնարհվում մարդկային յուրաքանչյուր էակի դիմաց, որ համարում են իրենց բոլորից վերջինն ու ամենաչնչինը:
Դրանից հետո, Հոգին նրանց կրկին ապրել է տալիս մի անասելի բերկրանք: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։