« ՀՈԳԻՆ ԵՎ ՏԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՄԻԱԿ ՀՈԳԻ, ՄԵԿ ՄԻԱԿ ԿՅԱՆՔ, ՄԵԿ ՄԻԱԿ ՍԻՐՏ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈԳԻՆ ԵՎ ՏԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՄԻԱԿ ՀՈԳԻ, ՄԵԿ ՄԻԱԿ ԿՅԱՆՔ, ՄԵԿ ՄԻԱԿ ՍԻՐՏ »

ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), XLVI, 3 (PG 34, 793B-C).
 
 
[...] Ճիշտ չէ, ինչպես պնդում են սխալից խաբված ոմանք, թե մարդն անդարմանելիորեն մեռած է և չի կարող որևէ բարի գործ կատարել: Փոքրիկ երեխան ոչնչի ընդունակ չէ. չի կարող իր ոտքերով վազել իր մոր մոտ, բայց թավալվում է գետնին, ճչում է, լալիս, կանչում է իր մորը: Եվ մայրը հուզվում է, իր ամբողջ էությունը խանդաղատանքով է լցվում, տեսնելով, որ իր երեխան իրեն փնտրում է այդքա՜ն անհամբերությամբ և այդքա՜ն հեծեծանքով: Երեխան չի կարող հասնել իր մորը, բայց նրան կանչում է առանց հոգնելու, և մայրը երեխայի մոտ է գնում սիրտը սիրուց տակնուվրա եղած, համբուրում է նրան, գրկում, սեղմում իր սրտին, կերակրում է աննկարագրելի քնքշանքով:
Աստված մեզ սիրում է, և այդ մոր նման է վարվում այն հոգու հետ, որն Իրեն փնտրում է և կանչում է Իրեն: Իր անսահման սիրո մղմամբ [...] հարում է մեր հոգուն, միանում է նրան և «նրա հետ դառնում է մեկ հոգի», ինչպես ասում է Առաքյալը (1Կր 6, 17): Հոգին միանում է Տիրոջը, իսկ Տերը, կարեկցանքով և սիրով լի, միանում է հոգուն, և հոգին մնում է Նրա շնորհի մեջ: Հայնժամ հոգին և Տերը կազմում են մեկ միակ հոգի, մեկ միակ կյանք, մեկ միակ սիրտ: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։