Խորհրդի հաստատումը
-
01
-
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսն Իր կողմից օրհնված ու սրբագործված Հացն ու Գինին բաժանեց Իր աշակերտներին, հստակ կերպով հաստատելով, որ դրանք Իր Մարմինն ու Արյունն են (« [...] այս է իմ մարմինը [...] այդ է նոր ուխտի իմ արյունը [...] ». Մտթ 26, 26-28), որ իբրև զոհ ընծայվում են մարդկանց փրկության համար (« [...] մեղքերի թողության համար [...] ». Մտթ 26, 28), պատվիրելով նաև, որ նրանք էլ այդ նույն ծիսական արարքը հարատև կրկնեն Իր հիշատակի համար (« [...] այս արե՛ք իմ հիշատակի համար [...] ». Ղկս 22, 19): Ընդհանրական Եկեղեցին, հետևաբար, իր ծննդյան առաջին օրից իսկ սկսած, ծիսակատարում է Ամենասուրբ Հաղորդության խորհրդական արարքը որպես անձամբ Հիսուսի՝ իր Աստծո, Փրկչի ու Հիմնադրի կողմից իրեն թողնված առաջադրանք ու հանձնարարություն, որն ինքը պարտավոր է կատարել՝ Քրիստոսի կողմից իրականացված փրկությունը մարդկանց բոլոր սերունդներին հասցնելու համար: Այսպիսով, Ամենասուրբ Հաղորդությունը զոհընծայման արարք է (որի համար էլ կոչվում է նաև Պատարագ), որի ժամանակ քահանան Աստծուն ընծայում է Հացն ու Գինին, որոնք Սուրբ Հոգու զորությամբ դառնում են իսկապես Քրիստոսի Մարմինն ու Արյունը, այն նույն Մարմինը և այն նույն Արյունը, որոնք Նա Ինքը որպես զոհ ընծայեց Խաչի վրա: