Երկու դրամներն ու երկու դրոշմները – Գրադարան – Mashtoz.org

Երկու դրամներն ու երկու դրոշմները

Ե. – 1. Ամեն ինչ վախճան ունի, և երկու իրականություններ են միասին կանգնած մեր դիմաց. մահը և կյանքը: Յուրաքանչյուր ոք գնալու է իր տեղը[1]:

 

2. Ինչպես նաև երկու դրամներ կան, մեկն՝ Աստծունը, իսկ մյուսը՝ աշխարհինը, և դրանցից յուրաքանչյուրն իր վրա իր սեփական պատկերն ունի դրոշմված, և անհավատներն այս աշխարհի դրոշմն ունեն, մինչդեռ հավատացյալները, սիրո մեջ, կրում են Հայր Աստծո դրոշմը Հիսուս Քրիստոսի միջոցով: Եթե մենք չենք ընտրում մահանալ Իր միջոցով, մասնակցելու համար Իր չարչարանքներին, Իր կյանքը մեզնում չունենք:

[1] Նշանակալից է բնականությունը, որով Իգնատիոսը խոսում է մահվան և գալիք կյանքի իրականությունների մասին: Սուրբ Մարտիրոսը կարծես կամենում է ասել, որ դրանք քրիստոնյայի համար հոգեհարազատ ու քննարկման կարիք չունեցող հարցեր են: Կարևորն այն է, – ինչպես հաստատում է մի քանի տող հետո, – որ յուրաքանչյուր ոք հասնի ստանալու «Հայր Աստծո դրոշմը Հիսուս Քրիստոսի միջոցով»: Հմմտ. Գրծ 1, 25.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։