ՆՇԱՆՎԱԾՆԵՐԻ ԱՂՈԹՔ. « ԻՄ ՍՐՏՈՒՄ, ՏԵՐ ... » – Գրադարան – Mashtoz.org

ՆՇԱՆՎԱԾՆԵՐԻ ԱՂՈԹՔ. « ԻՄ ՍՐՏՈՒՄ, ՏԵՐ ... »

Իմ սրտում, Տեր Աստված իմ,
սեր է բորբոքվել մեկի նկատմամբ,
ում Դու նույնպես ճանաչում ես ու սիրում։

Շնորհակալություն եմ հայտնում Քեզ այս պարգևի համար,
որն հոգիս պարուրում է վառ ուրախությամբ,
ինձ դարձնում է Քո նման, Քո, որ Սերն ես,
և ինձ ըմբռնել է տալիս կյանքի արժեքը, որ պարգևել ես ինձ։

Օգնիր ինձ չվատնել այս անծայրածիր հարստությունը,
որով լիացրեցիր իմ սիրտը.
միշտ հիշեցրու ինձ, որ սերը պարգև է
և չի կարող խառնվել եսապաշտության հետ.
որ սերը մաքուր և ջինջ է
և չի կարող համատեղվել ստորությունների հետ.
որ սերն արգասավոր է
և այսօրվանից իսկ պետք է մի նոր կյանք արթնացնի
ինձնում և ինձ ընտրածի հոգում։

Աղերսում եմ Քեզ նրա համար,
որ սպասում է ինձ և իմ մասին մտածում,
որ իմ մեջ է տեսնում իր ամբողջ ապագան։
Մեկս մյուսիս արժանի դարձրու։
Պատրաստիր մեզ ամուսնության, նրա վեհությանը,
նրա պատասխանատվություններին,
որպեսզի մեր հոգիներն ու մեր սրտերը
այժմվանից արդեն միացած լինեն միևնույն սիրո մեջ։

Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։