ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԵԿԵՂԵՑԻ ԱՅՑԵԼԵԼԻՍ ԿԱՄ ՏԻՐԱՄՈՐ ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԵԿԵՂԵՑԻ ԱՅՑԵԼԵԼԻՍ ԿԱՄ ՏԻՐԱՄՈՐ ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ

Ամենասուրբ և անարատ Կույս,
և Մայր իմ Մարիամ, որ Մայրն ես իմ Տիրոջ,
Թագուհի աշխարհի,
բարեխոս, հույս, ապավեն մեղավորների,
քեզ եմ դիմում այսօր
ես՝ ամենաողորմելի մեղավորս։
Մեծարում եմ քեզ, ո՜վ Դշխո մեծ,
և շնորհակալություն եմ հայտնում քեզ
այն անթիվ ու անհամար շնորհների համար,
որ մինչև օրս պարգևել ես ինձ։
Ի մասնավորի, շնորհակալ եմ, 
որ ազատեցիր ինձ դժոխքից,
որին շա՜տ անգամներ արժանի եղա։
Սիրում եմ քեզ, ո՜վ ամենասիրելի Տիրուհի,
և քո հանդեպ ունեցածս սիրուց մղված
խոստանում եմ միշտ ծառայել քեզ
և ջանալ, որքան որ կարող եմ, այնպես անել,
որ ուրիշները ևս սիրեն քեզ։
Քո վրա եմ հաստատում բոլոր հույսերս,
փրկությանս ամբողջ գործը.
ընդունի՜ր ինձ իբրև քո ծառան,
վերցրո՜ւ ինձ պաշտպանությանդ ներքո,
ո՜վ Մայր ողորմության։
Եվ քանի որ այդքա՜ն հզոր ես Աստծո առաջ,
ազատի՜ր ինձ բոլոր փորձություններից,
կամ էլ՝ զորություն ընդունիր իմ համար,
որպեսզի ոտնակոխ անեմ դրանք ցմահ։
Խնդրում եմ քեզնից
ճշմարիտ սեր՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Հույսն ունեմ
բարի մահ ունենալ՝ քո օգնությամբ։
Մա՜յր իմ, 
հանուն Աստծո հանդեպ ունեցած քո սիրո
աղաչում եմ քեզ, որ միշտ օգնես ինձ, 
մանավանդ կյանքիս վերջին ակնթարթին։
Մի՛ թող ինձ, 
մինչև որ չտեսնես ինձ արդեն փրկված,
երկնքում, ուր պիտի օրհնեմ քեզ
և ողորմություններդ գովերգեմ, հավիտյան։
Սա՛ է իմ հույսը։
Ամեն։
 
 
(հեղինակ՝ Սուրբ Ալֆոնսիոս)
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։