« ՆՅՈՒԹԸ ԵՎՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻՆ, ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՁԵՎԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՆՅՈՒԹԸ ԵՎՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻՆ, ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՁԵՎԻՆ »

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Աստվածային անունները, IV, 28 (PG 3, 729A-B).
 
 
[...] Նույնքան սխալ է այս համատարած արտահայտությունը կրկնելը. «Չարը կայանում է նյութի [մատերիա] մեջ որպես այդպիսին»: Որովհետև, ճիշտն ասած, նյութը ևս մասնակցում է կարգուկանոնին, գեղեցկությանն ու ձևին [ֆորմա]: [...] Մյուս կողմից, Բարին ինչպե՞ս կարող էր, ծնելու համար, գործածել չար իրականությունը: Ինչպե՞ս կարող է չար լինել այս իրականությունը, որ թաթախված է Բարիով: [...] Եթե նյութը չար է, ինչպե՞ս բացատրել փաստը, որ այն ծնում և սնուցում է բնությունը: Չարը, որպես այդպիսին, ոչինչ չի ծնում և ոչինչ չի սնուցում, այն ո՛չ արտադրում է, ո՛չ էլ պահպանում: Եթե ինչ որ մեկն առարկի, թե նյութը [...] հոգիներին քարշ է տալիս դեպի չարը, ինչպե՞ս կարող է սա ճիշտ լինել, եթե բազմաթիվ են նյութական էակները, որոնք իրենց հայացքն ուղղում են դեպի Բարին: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։