« ՀԱՎԱՏԱ՛ ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՎԱՏԱ՛ ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒՆ »

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 4, 7.

 

[...] Հավատա՛ Աստծո Որդուն, մեկ և միակին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, [որպես] Աստծուց ծնված Աստված, Կյանքից ծնված Կյանք, Լույսից ծնված Լույս, ամեն ինչում նման Նրան, Ով Իրեն ծնել է. [հավատա՛] Նրան, Ով գոյություն չստացավ ժամանակի մեջ, այլ՝ բոլոր դարերից առաջ, հավիտենապես ու անկասկած ծնվել է Հորից. Աստծո մշտագո Իմաստությունը և Նրա Զորությունն ու Արդարությունը. Նրան, Ով բազմում է Հոր աջ կողմում, բոլոր դարերից առաջ։

Այնպես չէ, ինչպես ոմանք կարծել են, թե Խաչելությունից հետո է, որ, այսպես ասած, Իր համբերության համար Աստծո կողմից թագադրված՝ ստացել է Հոր աջ կողմում դրված գահը, այլ՝ որքան ժամանակ որ գոյություն ունի – ծնվել է ամբողջ հավիտենությունից առաջ – , ունի արքայական պատիվը և բազմում է Հոր հետ, քանի որ, ինչպես ասվում է, Աստված է, Իմաստություն և Ուժ, և արքայական արժանապատվությունը կիրառում է Հոր հետ և հանուն Հոր, Ով գոյություն ունեցող ամեն ինչի Հեղինակն է։

Բայց ոչինչ չի պակասում Իր արժանապատվությանը՝ աստվածային լինելու համար, այսպես ասած. Ինքը ճանաչում է Նրան, Ով ծնել է Իրեն, ինչպես և ճանաչված է Նրա կողմից, Ով Իրեն ծնել է. մի խոսքով, հիշի՛ր խոսքերը, որ գրված են Ավետարանում. «Ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ո՛չ միայն՝ Հայրը, և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ո՛չ միայն՝ Որդին» (Մտթ 11, 27)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։