« ԵՎ ՆՐԱՆՑ ԱՉՔԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՎ ՆՐԱՆՑ ԱՉՔԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). Տաղ 37 (Տաղեր ԺԶ-Խ, հտր. Բ).
 
 
[...] Վարդապե՜տ, ո՜վ Քրիստոս,
Վարդապետ, որ փրկում է հոգիները,
Աստվա՜ծ, տեսանելի ու անտեսանելի բոլոր զորությունների Տե՜ր,
որովհետև Արարի՜չ այն ամեն ինչի, որ երկնքում է,
և այն ամեն ինչի, որ գոյություն ունի երկնքից վեր,
այն ամեն ինչի, որ երկրի տակ է,
բայց նաև այն բաների, որ երկրի վրա են։ [...]
Ամեն բան Քո ձեռքում ես պահում, 
որովհետև Քո ձեռքն է, ո՜վ Վարդապետ, մեծ զորությունը,
որ կատարում է կամքը Քո Հոր,
որ կաղապարում է, իրականացնում, ստեղծում
և կառավարում է մեր կյանքն անճառելի կերպով։
Այս ձեռքն է, հետևաբար, որ ստեղծել է նաև ինձ
և ինձ ծնունդ է տվել ոչնչից։
Եվ ծնվել եմ այս աշխարհում 
և ամբողջովին անտեղյակ էի Քո մասին, ո՜վ Վարդապետ Բարի,
Դու՝ Արարիչդ իմ, որ ինձ կերպարանք տվեցիր,
և ես աշխարհում էի կույրի նման 
ու կարծես առանց Աստծո, որովհետև չէի ճանաչում իմ Աստծուն։
Ապա Դու Ինքդ գթացիր, հայացք ուղղեցիր իմ վրա,
ինձ դարձ շնորհեցիր՝ իմ խավարի մեջ շողացնելով Քո լույսը,
և ինձ դեպի Քեզ ձգեցիր, ո՜վ Արարիչ։
Իսկ հետո, երբ դուրս քաշեցիր ինձ խորը փոսի հատակից, [...]
ցույց տվեցիր ինձ ճանապարհը, ինձ առաջնորդ տվեցիր՝
հասցնելու համար ինձ Քո պատվիրաններին։
Հետևեցի նրան, հետևեցի նրան առանց խնդիրների։ [...]
Բայց երբ տեսա նաև Քեզ՝ Բարի Վարդապետիդ, [...]
մի անասելի սեր ու ցանկություն զգացի։
Հավատքից անդին էի, հույսից անդին,
ու ասացի. «Ահա՛, ես տեսնում եմ գալիք բարիքները (հմմտ. Եբր 10, 1),
այստեղ է Արքայությունը Երկնքի։
Տեսնում եմ աչքերիս առաջ ''այն բաները, որոնք
աչքը երբեք չի տեսել, և ականջը՝ լսել'' (Ես 64, 3; 1Կր 2, 9)»։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։