« ԱՀԱ՛ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ ԿԱՆՈՆԸ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՀԱ՛ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ ԿԱՆՈՆԸ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ »

ԻՐԵՆԵՈՒՍ ԼՈՒԳԴՈՒՆԱՑԻ, Առաքելական քարոզչության ցուցաբերում, 6 (PO 12/5, p. 664; SC 406, pp. 90-92).
 
 
[...] Ահա՛ մեր հավատքի կանոնը, շինության հիմքը, մեր գոյակերպի ամրությունը:
Առաջին հոդվածը. Հայր Աստված, անստեղծ, անսահմանափակ, անտեսանելի, Աստված, տիեզերքի Արարիչ:
Երկրորդ հոդվածը. Աստծո Բանը(*), Աստծո Որդին, Հիսուս Քրիստոս մեր Տերը, որն հայտնվել է մարգարեներին [...] Հոր կողմից սահմանված ժամանակների ու պահերի համաձայն. որի միջոցով ստեղծվեց ամեն բան. որն, հատկապես, ամեն բան վերստին բովանդակելու համար, ժամանակների վախճանին դարձավ մարդ մարդկանց մեջ, տեսանելի և շոշափելի, կործանելու համար մահվանը, բխեցնելու համար կյանքը և իրականացնելու համար Աստծո և մարդու միջև լիակատար հաղորդությունը:
Եվ երրորդ հոդվածը. Սուրբ Հոգին, որի միջոցով մարգարեները մարգարեացան, Հայրերը հայտնություն ստացան, արդարներն առաջնորդվեցին արդարության ճանապարհով. և որը, ժամանակների վախճանին, նորովի հեղվեց մարդկության վրա, նորոգելու համար մարդուն ամբողջ երկրի վրա, որպես նպատակ ունենալով մարդու միությունն Աստծո հետ: [...]
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։