ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼԻՆ

Սուրբ Միքայել Հրեշտակապետ,
պատերազմում զորավիգ եղիր մեզ
և մեր օգնականը եղիր
ընդդեմ սատանայի չարության ու նենգ դարանների:
Թող որ Աստված ենթարկի նրան:
Մենք աղերսագին խնդրում ենք քեզնից,
և դու, ո՜վ երկնային Զորքերի Իշխան,
աստվածային զորությամբ կրկին դժոխք վտարիր
սատանային և մյուս բոլոր դևերին,
որոնք երկրի երեսին թափառում են
կործանելով հոգիներին:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։