ԸՆԾԱՅՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԸՆԾԱՅՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

Հրեշտակային Նվիրապետությունների ազնվագույնդ Իշխան, Բարձրյալի քաջարի մարտիկ, Տիրոջ փառքը եռանդագին սիրող, ապստամբ հրեշտակների ահ ու սարսափ, բոլոր արդար Հրեշտակների մտերիմ և բերկրանք, իմ շա՜տ սիրելի Սուրբ Միքայել. ես կամենալով լինել քեզ բարեպաշտների և քեզ սպասավորողների թվում, այսօր իմ անձը քեզ եմ ընծայում որպես այդպիսին. քո հզոր պաշտպանությանն եմ հանձնում իմ անձը, իմ ընտանիքը և ինձ պատկանող ամեն բան:
Համեստ է ընծան, որ նվիրում եմ քեզ, քանի որ ես մի խեղճ մեղավոր եմ: Բայց դու բարեհաճությամբ ընդունիր իմ սրտի գորովը քո հանդեպ, և քանի որ այսօրվանից ես այլևս գտնվում եմ քո պաշտպանության ներքո, օգնական եղիր ինձ ողջ կյանքիս ընթացքում և Աստծուց ներում հայցիր իմ բազմաթիվ ու ծանր մեղքերին: Ստացիր իմ համար շնորհը՝ սրտանց սիրելու իմ Աստծուն, իմ թանկագին Հիսուս Փրկչին և իմ քաղցր Մայր Մարիամին. և իմ համար հայթայթիր այն օգնությունները, որոնք ինձ հարկավոր են փառքի պսակին հասնելու համար: Միշտ պաշտպանիր ինձ իմ հոգու թշնամիներից, հատկապես կյանքիս վերջին պահին: Երբ կհասնի իմ այդ վերջին պահը, ե՛կ, ո՜վ փառահեղ Իշխան, զորավիգ լինելու ինձ այդ վերջին գոտեմարտում, և քո հզոր զենքով ինձնից հեռու վանիր և դժոխքի անդունդներում շղթայիր այն օրինազանց ու հպարտ հրեշտակին, որին մի օր հաղթեցիր Երկնքում:
Ամեն:
 
Սուրբ Միքայել Հրեշտակապետ, պաշտպանիր մեզ հոգևոր պատերազմում, որպեսզի չդատապարտվենք վերջին դատաստանում: Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։