« ԱՍՏԾՈ ՍԵՐՆ ԻՐ ԲՆՈՒԹՅԱՄԲ ԻՍԿ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ՍԵՐՆ ԻՐ ԲՆՈՒԹՅԱՄԲ ԻՍԿ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ Է »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 24 (ed. Spanos, p. 104).
 
 
[...] Աստծո սերն իր բնությամբ իսկ ջերմություն է: Երբ առանց չափի սահմանափակումների թափվում է մի մարդու վրա, նրա հոգին ընկղմում է հափշտակության մեջ: Սրա համար է, որ սիրտը նրա, ով զգացել է այն, այլևս չի կարող հանդուրժել և դիմանալ նրանից զուրկ լինելուն:
Բայց մարդը մի տարօրինակ փոփոխության է ենթարկվում, այնքան՝ որքան ավելի է սերը տիրում իրեն: Սրանք են այդպիսի սիրո նշանները. մարդու դեմքը բոցավառվում է բերկրանքով, իսկ իր մարմինը լցվում է ջերմությամբ: Վախն ու ամոթխածությունը հեռանում են իրենից, կարծես ինքն իրենից դուրս եկած լինի: [...] Կարծես խենթ լինի: Ահավոր մահը նրա համար ուրախություն է: [...] Չունի այլևս իր ճանաչողությունը, ո՛չ էլ իր բնական տեսիլքը: Չի գիտակցում այլևս իր արարքները: Շարունակելով հանդերձ գործել, ոչինչ չի զգում, կարծես թե իր իմացականությունը կախակայվել է հայեցողության մեջ: Իր միտքը միշտ երկխոսում է Ա՛յլի հետ: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։