« ԺԱՄԱՆԱԿ ԿԱ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ: ԵՎ ԿԱ ԺԱՄԱՆԱԿ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԺԱՄԱՆԱԿ ԿԱ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ: ԵՎ ԿԱ ԺԱՄԱՆԱԿ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 57 (ed. Spanos, pp. 232-233).
 
 
[...] Չխռովվենք, երբ մեզ պատահի ընկղմվել խավարի մեջ, հատկապես՝ եթե մենք չենք դրա պատճառը: Խորհիր, որ այդ խավարը, որով այժմ պատված ես, քեզ տրվել է աստվածային Նախախնամության կողմից, ելնելով պատճառներից, որոնք միայն Աստծուն են հայտնի: Հիրավի, երբեմն պատահում է, որ մեր հոգին սուզվում է, կլանվում է ալիքների տակ: Կարևոր չէ, թե նվիրվում ենք Աստվածաշնչի ընթերցանությանը կամ աղոթքին, ինչ էլ որ անելու լինենք, միշտ ավելի ենք արգելափակվում խավարի մեջ: [...]
Այդ պահերը լի են հուսահատությամբ ու վախով: Աստծո նկատմամբ հույսը, հավատքի մխիթարությունը լիովին լքել են հոգին: Նա ամբողջովին լցվել է վարանումով ու տագնապով: Բայց նրանք, ովքեր անցել են նման պահերի խռովքի փորձառության միջով, գիտեն, որ դրանց ի վերջո հետևում է մի փոփոխություն: Աստված հոգուն երբեք մի ամբողջ օր չի թողնում այդպիսի վիճակում, քանի որ այդպիսի դեպքում կկործանվեր հույսը: [...] Բայց Նա թույլ է տալիս շուտով դուրս գալ այդ վիճակից: Երանի՜ նրան, ով համբերությամբ կրում է նման փորձություններ: [...]
Արդարև, ասում են Հայրերը, մեծ են լինելու կայունությունն ու ուժը, որոնց հոգին հասնելու է այդ փորձառություններից հետո: Այնուամենայնիվ, այդ պայքարը չի ավարտվում մի ժամում, ո՛չ էլ՝ անմիջապես: Շնորհն էլ չի գալիս և հոգու մեջ չի մնում մեկընդմիշտ և ամբողջովին, այլ՝ քիչ առ քիչ: Շնորհից հետո վերադառնում է փորձը: Ժամանակ կա փորձի համար: Եվ կա ժամանակ մխիթարության համար: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։