« ԽՈՆԱՐՀ ՈՒ ՏԵՎԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԽՈՆԱՐՀ ՈՒ ՏԵՎԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ »

Սբ. Հովհան Ոսկեբերան (մոտ 345-407). Քարոզ « Քրիստոսը թող որ ավետված լինի », 12-13 (PG 51, 319-320).

 

[...] Մի քանանացի կին մոտեցավ Հիսուսին և սկսեց բարձրաձայն աղաչել Նրան իր աղջկա համար, որին մի պիղծ ոգի էր տիրացել։ [...]

Ուրիշ ի՞նչ էր այս կինը, – օտար, բարբարոս, հրեական հասարակության հետ ոչ մի կապ չունեցող, – եթե ո՛չ՝ մի շնիկ, անարժան՝ ստանալու այն, ինչ խնդրում էր։ «Լավ չէ», ասում է Հիսուսը, «զավակների հացը վերցնել և այն շնիկների առաջ գցել»։

Եվ սակայն, իր հարատևությունն իր համար արժանացավ լսելի լինելու։ Նա, որ նկատված էր ո՛չ ավելի, քան մի շնիկ, Հիսուսի կողմից բարձրացվեց զավակների արժանապատվության. մանավանդ թե, Նա նրան գովասանքներով լիացրեց։ Նրան, մինչ հրաժեշտ էր տալիս, ասաց. «Ո՜վ կին, իսկապես մեծ է քո հավատքը։ Թող որ քո համար լինի այնպես, ինչպես փափագում ես» (Մտթ 15, 28)։

Երբ լսում ենք, թե ինչպե՛ս է Քրիստոսն ասում. «Քո հավատքը մեծ է», չպետք է այլուր փնտրենք այս կնոջ հոգու մեծության ուրիշ փաստեր։ Տե՛ս, թե ինչպե՛ս նա ջնջեց իր անարժանությունը իր հարատևությամբ։ Նկատիր նաև, որ ավելին ենք ստանում Տիրոջից մեր անձնական աղոթքով, քան թե՝ ուրիշների աղոթքով։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։