Բենեդիկտոս Տասնհինգերորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Բենեդիկտոս Տասնհինգերորդ Պապ

Բենեդիկտոս Տասնհինգերորդը (1914-1922) եռանդուն մարեմաբան էր, նվիրված՝ մարեմական բարեպաշտություններին, և բաց՝ աստվածաբանական նոր հեռանկարների առաջ: Բազմաթիվ նամակներով նա անձամբ դիմում էր մարեմական սրբավայրեր մեկնող ուխտավորներին: Նա Մարիամին անվանեց Բավարիայի հովանավոր: Մարիամի «Միջնորդ» տիտղոսը հիմնավորելու համար Բենեդիկտոս Տասնհինգերորդը հաստատեց «Բոլոր Շնորհների Մայր Մարիամի» տոնը: Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ նա աշխարհը դրեց Երանելի Կույս Մարիամի պաշտպանության տակ և Լորեթյան Լիթանիայում ավելացրեց «Մարիամ, Թագուհի խաղաղության» աղերսանքը: Աշխարհում առավել տարածեց մարեմական բարեպաշտությունները՝ Սուրբ Կույսին նվիրված քսան հայտնի սրբավայրեր դարձնելով փոքրիկ բազիլիկ եկեղեցիներ: Խրախուսեց մայիսյան ջերմեռանդության տարածմանը՝ Սբ. Լուի Մարի Մոնֆորտացու ոգով:

Բենեդիկտոս Տասնհինգերորդը գրել է մի կոնդակ՝ Սբ. Եփրեմ Ասորու վերաբերյալ, որում Սուրբ Եփրեմին ներկայացնում է որպես մարեմական բարեպաշտության տիպար գործադրող: Նա չի գրել զուտ մարեմաբանական ո՛չ մի կոնդակ, բայց իր 1918թ.ի «Inter Sodalica» կոչվող նամակում անդադարձել է Մարիամի «Միջնորդ» տիտղոսին՝ գրելով հետևյալը. «Քանի որ Երանելի Կույս Մարիամը, կարծես թե, չի մասնակցում Հիսուսի հասարակական կյանքին և հետո հանկարծակի հայտնվում է Խաչի կայաններում, առանց աստվածային դիտավորության չէ, որ նա այդտեղ է: Նա տառապում է իր չարչարվող և մեռնող Որդու հետ միասին և զոհաբերում է Նրան՝ աստվածային արդարության և հաշտության համար, այնքանով, որքանով իրեն թույլատրված էր դա: Հետևաբար, կարելի է ասել, որ Մարիամը Քրիստոսի հետ միասին փրկեց մարդկային ցեղը»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։