ՄՈՒՏՔ – Գրադարան – Mashtoz.org

ՄՈՒՏՔ

Մարեմաբանության պատմական զարգացման վրա ազդող կարևոր գործոններից են Հռոմի Սրբազան Քահանայապետների՝ Պապերի գործունեությունը և գրությունները: Քահանայապետները հաստատել են Սուրբ Կույս Մարիամին նվիրված տոներ, աղոթքներ, միաբանություններ, աջակցել և հավանություն են տվել Մարիամի երևումներին և պաշտոնական գրություններով հռչակել են Մարիամի վերաբերյալ դոգմաներ:

Մի քանի Պապեր մարեմական թեման դարձրել են իրենց քահանայապետության առանցքային թեման. օրինակ՝ Լևոն Տասներեքերորդ Պապը (1810-1878-1903) գրել է միայն Վարդարանին նվիրված տասներկու Կոնդակ, Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը (1920-1978-2005) ևս մի քանի Կոնդակ է գրել՝ նվիրված Աստվածամորը, և մշտապես խոսում էր Վարդարանի աղոթքի մասին: Պապերը նաև ընդգծում էին Մարիամի կերպարի ուսումնասիրության կարևորությունը՝ քրիստոսաբանության ամբողջական զարգացման համար, օրինակ՝ Պիուս Տասներկուերորդի «Քրիստոսի Խորհրդավոր Մարմինը» և Հովհաննես Պողոս Երկրորդի «Փրկչի Մայրը» Կոնդակներում:

Պապերն ահռելի դերակատարում ունեն մարեմաբանական վարդապետությունների և ջերմեռանդությունների զարգացման գործընթացում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։